Հասել ենք հարաբերությունների նոր մակարդակի․ Զելենսկին՝ Սթարմերի այցի մասին

Լուրեր

08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, որն այցով Կիևում էր, ստորագրել են Ուկրաինայի և Մեծ Բրիտանիայի միջև հարյուրամյա գործընկերության համաձայնագիրը։

«Այսօր մենք հասել ենք հարաբերությունների նոր մակարդակի, և դրանք ավելին են, քան ռազմավարական հարաբերությունները։ Մենք ստորագրել ենք 100-ամյա համագործակցության պայմանագիր։ Վստահ ենք մեր պետության անկախության հարցում, դա մի բան է, որից ուկրաինացիները երբեք չեն հրաժարվի։ Մենք վստահ ենք մեր եվրոպացի գործընկերների վրա, և դա ուժեղացնում է Ուկրաինան, Մեծ Բրիտանիան և մեր ողջ եվրատլանտյան տարածքը», – BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ ասել է Զելենսկին համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա նաև հաստատել է, որ Բրիտանիան պարտավորվում է ամեն տարի Ուկրաինային տրամադրել 3 միլիարդ ֆունտի (3,7 միլիարդ դոլար) ռազմական օգնություն:

Մեծ Բրիտանիայի վարչապետն իր հերթին հայտարարել է Ուկրաինային բրիտանական արտադրության հրետանու խմբաքանակի, ինչպես նաև հակաօդային պաշտպանության նոր շարժական համակարգերի փոխանցման մասին։ Նա նաև հայտնել է ուկրաինացի զինվորականներին իրենց դաշնակիցների հետ միասին վերապատրաստելու հետագա ծրագրերի մասին։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի