Զախարովան՝ Ադրբեջանի պաշտպանության դիրքերից․ ինչո՞ւ ՀՀ-ում ԵՄ առաքելությունը երկարաձգելիս հաշվի չի առնվում Բաքվի կարծիքը

Լուրեր

09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Մենք բացասաբար են վերաբերվում ՀՀ-ում տեղակայված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանը։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով առաքելության ժամկետի երկարաձգման մասին հարցին։

«Այս առաքելության հակաադրբեջանական, հակառուսական, հակաիրանական նպատակներն ակնհայտ են: Ավելին, դրան միանում են ՆԱՏՕ-ի երկրները: Ակնհայտ է, որ սա աշխարհաքաղաքական նախագիծ է, որն օգտագործվում է տարածաշրջանում հավաքական Արևմուտքի ներկայությունն ամրապնդելու համար։ Նրա նպատակները մեզ համար պարզ են՝ իրավիճակի ապակայունացում և դրա օգտագործումը Հարավային Կովկասի տարածաշրջանի ժողովուրդների դեմ»,- ասել է Զախարովան։

Նա նաև հայտարարել է, թե, իբր, սահմանին փոխհրաձգությունները շարունակվում են։

«Եվրամիության առաքելությունն օտար մարմին է Հարավային Կովկասի համար, տարածաշրջանի առջև ծառացած բոլոր հրատապ խնդիրները պետք է լուծվեն հավաքական ջանքերի միջոցով՝ առանց արտաքին միջամտության։ Եթե ​​ԵՄ առաքելությունն այդքան վճռական է կայունության հասնելու հարցում, ինչո՞ւ մանդատը երկարաձգելու որոշումը, ինչպես նաև առաքելությունը տեղակայելու որոշումն ընդունվել է Բաքվի թիկունքում, ինչո՞ւ հաշվի չի առնվում այն ​​տարածաշրջանային խաղացողի կարծիքը, որն արտաքին դիտորդ չէ և շահագրգռված է կայունությամբ»,- հայտարարել է Զախարովան։

Ըստ նրա՝ ԵՄ առաքելությանը բացարձակապես չեն հետաքրքրում Հայաստանի շահերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի