«Թուրքական ավիաուղիներ»-ը հունվարի 23-ից վերսկսում է թռիչքները դեպի Սիրիա․ Իրանի և Իսրայելի քաղաքացիների մուտքն արգելված է

Լուրեր

26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 23:09
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց
26.11.2026 | 22:50
SpaceX-ը տիեզերքում ԱԲ-ի համար տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու թույլտվություն է ստացել
26.11.2026 | 22:21
Թուրքիայի ՊՆ ղեկավարը մեկնում է ԱՄՆ՝ նոր Կոնգրեսի ձևավորման նախաշեմին С-400-ների և F-35-ի հարցն առաջ մղելու համար
26.11.2026 | 21:53
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը կմասնակցեն միջազգային ինֆլուենսերներ
26.11.2026 | 21:24
Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» կարգավիճակ ստացած առաջին երկիրը
26.11.2026 | 21:13
«Անպատկառ միջամտություն է երկրի ներքին գործերին»․ Զախարովան՝ ՀՀ Սահմանադրության հետ կապված Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարության մասին
26.11.2026 | 21:00
Նիկոլ Փաշինյանը հեռանում է, հարգելի՛ ընդդիմադիրներ, տվեք ձայները՝ գնանք հանրաքվեի, այլևս չի առաջադրվի․ Լիլիթ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:45
Խարբերդի մանկատանը 2 սան է մահացել․ ինչու է ապրիլին տեղի ունեցածի մասին հայտնի դառնում հիմա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:40
Սկզբունքային կարևոր է, որ չանտեսվեն մեր շահերը․ Զախարովան՝ TRIPP-ի մեկնարկի մասին
26.11.2026 | 20:34
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Զալցբուրգի» դեմ խաղում
26.11.2026 | 20:24
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր
26.11.2026 | 20:13
Հյուսիսային Կորեայի առաջնորդը ստուգել է միջուկային օբյեկտները և խոստացել ավելի շատ միջուկային զենք ստեղծել
26.11.2026 | 20:00
Փաշինյանը 10 ձայն ունի ԱԺ ոչ իշխանական հատվածում, որ կքվեարկեն հանրաքվեին, բայց նա արտահերթ ընտրության կգնա. Դավիթ Շահնազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Թուրքական ավիաուղիներ»-ը հայտարարել է, որ հունվարի 23-ից վերսկսելու է թռիչքները դեպի Դամասկոս: Այն կդառնա սիրիական հակամարտության մեկնարկից ի վեր առաջին չվերթը այդ երկիր, գրում է Turkiye today-ը։

Սակայն, Սիրիայի կառավարության կանոնակարգերի համաձայն, ավիաընկերությունը հայտարարել է, որ Իսրայելի և Իրանի քաղաքացիներին չի թույլատրվի մուտք գործել Սիրիա:

Հայտարարությունը հրապարակվել է ընկերության պաշտոնական կայքում՝ ուղեկցվելով Սիրիա թռչող ուղևորների համար մանրամասն ճանապարհորդական ուղեցույցներով։

Ըստ Սիրիայի հրահանգների՝ Իսրայելի և Իրանի քաղաքացիների մուտքն արաբական այս երկիր արգելված է, ուղևորները պետք է ներկայացնեն իրենց Սիրիայի քաղաքացիությունը հաստատող փաստաթղթեր, եթե դրանք կիրառելի են, Լիբանանի քաղաքացիները կարող են մուտք գործել, եթե ծնողներից մեկը Սիրիայի քաղաքացի է կամ եթե նրանք այլ երկրի բնակության իրավունք կամ վիզա ունեն։ Սիրիա մուտք գործելու համար լրագրողները հատուկ թույլտվություն պետք է ստանան։

Թռիչքները վերսկսելու որոշումը հաջորդում է Թուրքիայի և Սիրիայի միջև դիվանագիտական ​​կարգավորման վերջին ջանքերին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի