Երբեք խոսք չի գնացել ՀՀ տարածքում արտատարածքային միջանցքների ստեղծման մասին․ Զախարովա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
10.08.2026 | 19:24
20 հազարից ավելի խախտում՝ մեկ շաբաթում․ պարեկային ծառայության արդյունքները
10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
Բոլորը

Ռուսական հեռուստատեսությամբ լրագրողական հայտարարություններին Հայաստանի արձագանքը ՌԴ ԱԳՆ-ի տարակուսանքն է հարուցել։ Այս մասին իր ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Արձագանքը տարակուսելի է, քանի որ խոսքը վերաբերում է լրագրողի հայտարարությանը։ Եվ մենք միշտ Երեւանից լսել ենք, որ նրանք հավատարիմ են խոսքի ազատությանը»,- ասել է Զախարովան՝ նշելով, թե ՌԴ պաշտոնական դիրքորոշումը ՀՀ իշխանություններին լավ հայտնի է։

Վերջինը մեջբերել է եռակողմ հայտարարությունից հատված ու հերթական անգամ շեշտել, որ տրանսպորտային հաղորդակցությունների նկատմամբ հսկողությունը պետք է իրականացվի Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայության կողմից և կողմերի համաձայնությամբ ապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը։

Զախարովան նշել է, որ հենց սա է այն տրամաբանությունը, որն ընկած է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեության հիմքում։ Նրա խոսքով՝ աշխատանքային խմբի շրջանակում հնարավոր է եղել հասնել զգալի գործնական արդյունքների և մոտենալ Ադրբեջանի ու Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնմանն ու կազմակերպմանը։

«Եռակողմ աշխատանքային խմբում երբեք չի քննարկվել Հայաստանում արտատարածքային միջանցքների ստեղծման հարցը։ Ընդհակառակը, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երկրներն ունեն ինքնիշխանություն և իրավասություն իրենց տարածքով անցնող երթուղիների նկատմամբ»,- հավելել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տաթև Ֆռանգյան