Բայդենը հրաժեշտի ելույթում նախազգուշացրել է՝ ԱՄՆ-ում օլիգարխիա է ձևավորվում, որը սպառնում է ժողովրդավարության ապագային

Լուրեր

09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ժողովրդին ուղղված իր հրաժեշտի ուղերձն օգտագործել է՝ խիստ նախազգուշացումներ տալու երկրում ծայրահեղ հարուստների «օլիգարխիայի» արմատացման և «տեխնոլոգիական արդյունաբերական համալիրի» մասին, որը ոտնահարում է ամերիկացիների իրավունքները և ժողովրդավարության ապագան, գրում է AP-ն։

Ելույթ ունենալով Օվալաձև աշխատասենյակից իշխանությունը նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին փոխանցելուց առաջ՝ Բայդենն օգտագործել է իր վերջին հնարավորությունը՝ ընդգծելու համար Միացյալ Նահանգներում իշխանության և հարստության կենտրոնացումը մի քանիսի ձեռքերում։

«Այսօր Ամերիկայում ձևավորվում է ծայրահեղ հարստության, ուժի և ազդեցության օլիգարխիա, որը բառացիորեն սպառնում է մեր ամբողջ ժողովրդավարությանը, մեր հիմնական իրավունքներին ու ազատություններին և բոլորի համար արդարացիորեն առաջ գնալուն»,- ասել է Բայդենը։

Նա ուշադրություն է հրավիրել «իշխանության վտանգավոր կենտրոնացմանը մի քանի ծայրահեղ հարուստ մարդկանց ձեռքում և այն վտանգավոր հետևանքների, եթե նրանց իշխանության չարաշահումը մնա անվերահսկելի»:

«Ես նույնքան անհանգստացած եմ տեխնոլոգիական արդյունաբերական համալիրի հնարավոր վերելքով, որը կարող է իրական վտանգներ ներկայացնել նաև մեր երկրի համար»,- նշել է Բայդենը։

Նա իշխանության խաղաղ փոխանցման մոդել է առաջարկել՝ առանց Թրամփի անունը նշելու։ Այս անգամ ԱՄՆ նախագահը, որը  բազմիցս Թրամփին սպառնալիք է անվանել երկրի կառավարման համակարգի համար, ավելի հեռուն է գնացել՝ զգուշացնելով ամերիկացիներին զգույշ լինել իրենց ազատությունների և իրենց ինստիտուտների համար արագ տեխնոլոգիական և տնտեսական փոփոխությունների բուռն դարաշրջանում:

Բայդենն ահազանգել է օլիգարխիայի մասին, քանի որ աշխարհի ամենահարուստ անհատներից և տեխնոլոգիական արդյունաբերության հսկաներից մի քանիսը հավաքվել են Թրամփի կողքին, հատկապես, նրա նոյեմբերյան հաղթանակից հետո: Միլիարդատեր Իլոն Մասկը ծախսել է ավելի քան 100 միլիոն դոլար՝ օգնելով Թրամփին ընտրվել, իսկ ընկերությունների ղեկավարները, ինչպիսիք են Meta-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը և Amazon-ի սեփականատեր Ջեֆ Բեզոսը, նվիրաբերություն են արել Թրամփի երդմնակալության հանձնաժողովին, ինչպես նաև այցելել Ֆլորիդայում նրա նստավայր՝ հանդիպումների։

«Ժամանակ կպահանջվի, որպեսզի զգանք այն ամենի ամբողջական ազդեցությունը, ինչ մենք արել ենք միասին, բայց սերմերը տնկվում են, և դրանք կաճեն և կծաղկեն հաջորդ տասնամյակների ընթացքում»,- ասել է Բայդենը:

ԱՄՆ հեռացող նախագահը նաև կոչ է արել սահմանադրական փոփոխություններ կատարել՝ դադարեցնելու գործող նախագահների անձեռնմխելիությունը։ Բայդենը կոչ է արել սահմանադրորեն ամրագրել այն դրույթը, որ ոչ մի նախագահ չի կարող ազատվել պատասխանատվության ենթարկվելուց պաշտոնավարման ընթացքում կատարված հանցագործությունների համար: Սա պատասխանն է անցյալ տարվա Գերագույն դատարանի որոշմանը, որը Թրամփին լայնորեն պաշտպանում էր քրեական պատասխանատվությունից՝ Բայդենից 2020 թվականին կրած պարտությունը տապալելու փորձի մեջ ունեցած դերի համար:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի