Ինչ կտա ՀՀ-ին ԱՄՆ-ի հետ կնքած փաստաթուղթը․ հեռացող Բայդենի «վերջին լավությունը», թե հեռահար պլան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
06.11.2026 | 15:51
Բենիամին Նեթանյահու, թե՞ Գադի Այզենկոտ․ Իսրայելի նախագահ Հերցոգը կիրակի օրը կհայտարարի, թե ում է հանձնարարում կառավարություն ձևավորել
06.11.2026 | 15:36
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
Բոլորը

Հեռացող Ջո Բայդենի վարչակազմը պաշտոնավորման վերջին շաբաթում Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրություն ստորագրեց։ Պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ երեկ Վաշինգտոնում։ Փաստաթուղթն ամերիկյան կողմից ստորագրեց պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայկական կողմից՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Մինչ փաստաթղթի ստորագրումը՝ երկու երկրների ղեկավարները հայտարարեցին, որ այն ընդգրկում է համագործակցության բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ տնտեսական և էներգետիկ կապերի ամրապնդում, հաղորդակցություններ, պաշտպանության և անվտանգության համագործակցության խորացում, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում, արդարադատության և օրենքի գերակայության խթանում, նորարարությունների և բարձր տեխնոլոգիաների զարգացում, ինչպես նաև մարդկանց միջև շփումների ընդլայնում։

Բլինքնենն ընդգծեց՝ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը սեփական տարածքում պաշտպանելու ջանքերին։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ հայտարարեց Վաշինգտոնի հետ միջուկային ոլորտում համագործակցության շուրջ։

Ի՞նչ է տալու այս փաստաթղթի ստորագրումը Հայաստանին։ Ըստ քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի՝ Երևանն ու Վաշինգտոնը հայ-ամերիկյան հարաբերությունները մեկ մակարդակով բարձրացրեցին։ Սաֆարյանի խոսքով՝ հայ-ամերիկյան միջպետական փստաթուղթը մի քանի խնդիր միաժամանակ է լուծում, այդ թվում՝ անվտանգային։

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը կանոնադրության ստորագրումը դրական է համարում, սակայն շեշտում է՝ այն անվտանգային բաղադրիչ չի պարունակում։ Ընդդիմադիր գործիչը հարց է բարձրացնում՝ արդյո՞ք մի քանի օրից չորս տարով ԱՄՆ-ի կառավարումը ստանձնող Դոնալդ Թրամփն այս փաստաթղթի կետերը կյանքի է կոչելու։

Ստյոպա Սաֆարյանն այս առումով լավատես է։ Ըստ նրա՝ առանց Թրամփի վարչակազմի իմացության՝ հեռացող Բայդենը նման գործընթաց չէր սկսի։

Հիշեցնենք՝ հայ և ամերիկացի պաշտոնյաները, արտգործնախարար Արարատ Միրզոյանի ու ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենի ղեկավարությամբ, անցած տարի Երևանում ԱՄՆ-Հայաստան նիստ անցկացրին, որից հետո հայտարարվեց ռազմավարական երկխոսության կարգավիճակը ռազմավարական գործընկերության բարձրացնելու մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան