ԵՄ-ին անդամակցության քննարկումների ֆոնին 2024թ․ ռուսական բիզնեսը սկսել է կրճատել ՀՀ-ի հետ համագործակցությունը․ Օվերչուկ

Լուրեր

18.07.2026 | 22:57
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի վայրում դի է հայտնաբերվել
18.07.2026 | 20:02
Հնդկաստանը տիեզերք է արձակել առաջին մասնավոր հրթիռը
18.07.2026 | 19:52
6-7 մլն դրամ հոսանքի պարտք ունենք. եթե անջատեն, 200 տոննա ձուկ կսատկի. ձկնաբույծ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.07.2026 | 19:33
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
18.07.2026 | 19:20
Wildberries-ը 2 մլն ռուբլի կվճարի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհվածների ընտանիքներին, կփոխհատուցի նաև վաճառողների վնասները
18.07.2026 | 18:53
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ հարվածից հետո շուրջ 30 գյուղ մնացել է առանց խմելու ջրի
18.07.2026 | 18:32
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին Մոսկվայի և Տամբովի մարզերում․ կան զոհեր և տասնյակ վիրավորներ
18.07.2026 | 18:18
Զելենսկին դիտարկում է Սիրսկիի պաշտոնանկությունը
18.07.2026 | 18:00
«Ֆուռերի մեջ բեռնված ձուկը փչանում է, ի՞նչ անենք»․ ՌԴ-ի սահմանափակումներն ու ԵՄ-ի ընձեռած հնարավորությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.07.2026 | 17:32
Սիսիանի «Զանգեր» հատվածում 13,4 կմ ճանապարհ է նորոգվում
18.07.2026 | 17:18
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով
18.07.2026 | 17:02
Կոտայքում աղիքային վարակի ախտանշաններով շտապօգնության կանչերի թիվը հասել է 18-ի
18.07.2026 | 16:50
Ուժեղ քամու հետևանքով խափանվել է Թալին համայնքի մի շարք բնակավայրերի էլեկտրամատակարարումը
18.07.2026 | 16:19
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
18.07.2026 | 16:01
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը հաստատել է․ հյուրերի մի մասը սննդային թունավորում է ստացել Ազգային տոնի ընդունելությանը
Բոլորը

Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ծրագրերի քննարկումների ֆոնին ռուսական բիզնեսը սկսել է ավելի զգուշավոր լինել այդ երկրի հետ համագործակցության հարցում, 2024 թվականին մի շարք ուղղություններում արդեն իսկ նկատվել է ակտիվության կրճատում։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում է Ինտերֆաքսը։

«Ցավոք, արդեն անցյալ տարի մենք սկսեցինք տեսնել, որ ԵՄ-ին անդամակցելու քննարկումների ազդեցության տակ ռուսական բիզնեսն ավելի զգուշավոր դարձավ Հայաստանի հետ տնտեսական կապերի հետագա պահպանման և զարգացման հարցում։ Մենք տեսնում էինք, որ մի շարք ուղղություններով սկսվել է գործնական ակտիվության նվազում»,- նշել է Օվերչուկը։

Ըստ նրա՝ Հայաստանի կառավարության որոշումը՝ խորհրդարան ուղարկելու Եվրամիությանը երկրի անդամակցության գործընթաց սկսելու համար օրինագիծը, իրավաբանորեն պարտավորեցնող քայլ է և պետք է գնահատվի որպես Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու նախաձեռնություն։

«Նրանք ասում են, որ չեն պատրաստվում ԵՏՄ-ից դուրս գալ։ Ինչո՞ւմ է առանձնահատկությունը իրավիճակի, որը հիմա կա։ Խոսակցություններն այն մասին, որ Հայաստանը մերձենում է  ԵՄ-ի հետ, վաղուց էին գնում։ Քննարկումներ եղան, սակայն 2025 թվականի հունվարի 9-ին Հայաստանի կառավարությունը իրավական առումով նշանակալի քայլ կատարեց՝ աջակցելով ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծին։ Սա է այս իրավիճակի առանձնահատկությունը։ Սա Հայաստանի կառավարության որոշումն էր, և մենք դա դիտարկում ենք որպես ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու սկիզբ»,- ասել է Օվերչուկը։

Ռուսաստանցի պաշտոնյայի խոսքով՝ չնայած ԵՄ-ին անդամակցության քննարկման գործընթացի մեկնարկին՝ Հայաստանը շահագրգռված չէ կորցնել ԵՏՄ երկրների շուկաները։

«Հաջորդ քայլերը մնում են Հայաստանի կառավարությանը։ Նրանք կա՛մ պնդում են, որ նման հարց ՀՀ կառավարության օրակարգում չկա, կա՛մ չեն ցանկանում ու չեն ծրագրում դուրս գալ [ԵՏՄ-ից], կա՛մ նրանք կգնահատեն, որտեղ իրենց համար ավելի լավ կլինի։ Կտեսնենք՝ ինչպես կզարգանա իրավիճակը»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։

Օվերչուկը նաև նշել է, թե «Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագծի նախաձեռնողները հիանալի հասկանում են, որ ԵՄ-ին անդամակցելը խիստ հիպոթետիկ բան է և, բնականաբար, չեն ցանկանում կորցնել այն տնտեսական օգուտներն ու առավելությունները, որ ունեն որպես ԵՏՄ անդամ երկիր։

«Եկել է 11 ամսվա թարմ վիճակագրությունը։ Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմում է 11,6 միլիարդ դոլար, ԵՏՄ-ի հետ՝ մոտ 12 միլիարդ դոլար, մինչդեռ ԵՄ-ի հետ առևտրի ցուցանիշը մի քանի անգամ ավելի փոքր է և նվազում է։ Սա այն է, ինչի մասին խոսում են տնտեսությունն ու իրականությունը»,- ասել է ՌԴ փոխվարչապետը՝ հավելելով, որ ելնելով տնտեսական և առևտրային վիճակագրությունից՝ Հայաստանը Եվրասիական միությանն անդամակցության հիմնական շահառուն է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի