Զառիթափ բնակավայրում և տեղի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Զառիթափ բնակավայրում և բնակավայրի միջնակարգ դպրոցում հունվարի 16-ին ժամը 10:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:
Այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից, նշելով, որ ուսումնավարժության ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: