Ռուսական նավթ տեղափոխող 65 լցանավեր խարսխվել են Չինաստանի, Սինգապուրի և ՌԴ-ի ափերին՝ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով

Լուրեր

09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Առնվազն 65 լցանավեր, որոնք տեղափոխում են ռուսական նավթ, մնացել են Չինաստանի, Սինգապուրի և Ռուսաստանի ափերի մոտ՝ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով MarineTraffic և LSEG նավի հետագծման ծառայությունների տվյալները։

Հինգ լցանավեր չինական նավահանգիստների մոտակայքում են լողում, ևս յոթը գտնվում են Սինգապուրի մոտ, իսկ մնացածը՝ Ռուսաստանի ափերի մոտ՝ Բալթիկ ծովում և Հեռավոր Արևելքում:

Հունվարի 10-ին ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ։ Ցանկում ներգրավված է առնվազն 183 լցանավ՝ տարբեր երկրների դրոշներով, որոնք, ենթադրաբար, ռուսական նավթ և նավթամթերք էին տեղափոխում՝ խախտելով արևմտյան պատժամիջոցները։ Գործակալության վկայակոչած տվյալների համաձայն՝ սա նավթային լցանավերի համաշխարհային նավատորմի մոտ 10%-ն է։

2024 թվականին պատժամիջոցների ցանկում հայտնված 143 նավերը ծովային ճանապարհով իրականացնում էին Ռուսաստանի նավթի արտահանման 42%-ը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի