Գերմանիայի ՊՆ ղեկավարը Կիև է ժամանել

Լուրեր

09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հունվարի 14-ի առավոտյան ժամանել է Կիև՝ բանակցություններ վարելու Ուկրաինայի ղեկավարության հետ՝ ռուսական ագրեսիան հետ մղելու համար հետագա ռազմական օգնության շուրջ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ինձ համար կարևոր է այս ուղևորությամբ ցույց տալ, որ շարունակում ենք ակտիվորեն աջակցել Ուկրաինային։ Սա ազդանշան է այն մասին, որ Գերմանիան, որպես Եվրոպայում ՆԱՏՕ-ի ամենամեծ երկիր, կանգնած է Ուկրաինայի կողքին։ Ոչ միայնակ, այլ հինգ երկրների և շատ այլ դաշնակիցների հետ միասին»,- ասել է նա Կիևում dpa գործակալությանը տված հարցազրույցում։

Երեկ երեկոյան Պիստորիուսը Վարշավայում բանակցություններ է անցկացրել Լեհաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի գործընկերների հետ Կիևին հետագա աջակցության շուրջ։ Գերմանիան եվրոպական չորս խոշոր գործընկերների հետ մտադիր է մեծացնել ջանքերն Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության ամրապնդման համար։

«Եթե լինի գումար, եթե լինեն զենք արտադրելու հզորություններ, ապա Ուկրաինան ինքն ավելի արագ կկարողանա իր զորքերին նյութեր և զենք մատակարարել»,- ասել է Պիստորիուսը Վարշավայում հանդիպմանը։

Եվրոպայի պաշտպանության նախարարների խորհրդակցությունները հնգյակի ձևաչափով կազմակերպվել են ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո՝ նպատակ ունենալով ամրապնդել եվրոպական անվտանգությունը և պաշտպանական կարողությունները։

Թրամփի երդմնակալությանն ընդառաջ անհասկանալի է մնում, թե ինչ կլինի հետո Ուկրաինային Արևմուտքի աջակցության հետ կապված։ Թրամփը բազմիցս խոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելու ցանկության մասին՝ ուկրաինական պատերազմն արագ ավարտելու համար, սակայն եվրոպացի դաշնակիցները տեղյակ չեն նրա կոնկրետ ծրագրերի մասին։

Ուկրաինայում մտավախություն կա, որ Թրամփը կարող է զգալիորեն կրճատել ԱՄՆ-ի օգնությունը, ինչը կհանգեցնի պատերազմում Կիևի պարտությանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի