Պուտինը կարծում էր՝ Կիևը գրավելու համար օրեր կպահանջվեն, սակայն պատերազմի մեկնարկից ի վեր միայն ես էի այնտեղ․ Բայդեն

Լուրեր

09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը արտաքին քաղաքականության արդյունքների վերաբերյալ ելույթում հայտարարել է, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմն ամրապնդել է երկրի դիրքերը պաշտպանության և դիվանագիտության ոլորտներում և խուսափել միջուկային տերությունների միջև պատերազմից, գրում է Current time-ը։

«Ես երկու առաջադրանք ունեի՝ միավորել աշխարհը Ուկրաինայի պաշտպանության գործում և խուսափել միջուկային տերությունների միջև պատերազմից։ Մեզ հաջողվեց երկուսն էլ անել»,- ասել է Բայդենը։

Նա իր գլխավոր ձեռքբերումներից է համարել ՆԱՏՕ-ի ընդլայնումն ու հզորացումը, Ուկրաինային աջակցությունը։

«Երբ Պուտինը ներխուժեց Ուկրաինա, նա կարծում էր, որ իրեն օրեր կպահանջվեն Կիևը գրավելու համար։ Ճշմարտությունն այն է, որ պատերազմի մեկնարկից ի վեր մեր երկուսից միայն ես էի Կիևում կանգնած, ոչ թե ինքը։ Ես միակ Գերագույն գլխավոր հրամանատարն եմ, որն այցելել է ամերիկյան զորքերի կողմից չվերահսկվող ռազմական գոտի»,- հայտարարել է ԱՄՆ գործող նախագահը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ու դաշնակիցները պետք է շարունակեն օգնություն ցուցաբերել Կիևին։

«Պետք է ավելին անել: Մենք չենք կարող հեռանալ: Դրա համար մենք միավորել ենք 50 երկիր ոչ միայն Եվրոպայում, այլ առաջին անգամ Ասիայում»,- նշել է Բայդենը։

Ըստ նրա՝ Դոնալդ Թրամփի օրոք վարչակազմը հնարավորություն ունի վերջ դնել Ուկրաինայում պատերազմին։

«Մենք հիմքեր ենք դրել, որի շնորհիվ հաջորդ վարչակազմը հնարավորություն կունենա ուկրաինացիներին ապագա ապահովել։ Ամերիկան դարձել է ավելի ուժեղ, մեր դաշինքներն ավելի ամուր են դարձել, մեր հակառակորդներն ու մրցակիցները թուլացել են։ Եվ մենք չենք պատերազմել այդ արդյունքներին հասնելու համար»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Այս ելույթից մի քանի ժամ անց ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռուստատեսային հարցազրույցում այլ գնահատական է ​տվել հեռացող նախագահի արտաքին քաղաքականությանը։

«Չորս սարսափելի տարիներ էին»,- հայտարարել է Թրամփը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի