ԵՏՄ-ից դուրս գալը չի՞ քննարկվում․ Օվերչուկի հայտարարությունն ու արձագանքները ՀՀ-ից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 16:38
Ուկրաինայի կողմից պահեստների վրա հարվածներից հետո Wildberries-ի վաճառողներին հասցված վնասը գնահատվում է շուրւ 215-280 մլրդ ռուբլի․ Forbes
03.08.2026 | 16:30
Իմ կինը «Հայփոստ»-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է․ Կոնջորյանը՝ ամսական 3,6 միլիոն դրամի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:23
Իրանը մահապատժի է ենթարկել Իսրայելի օգտին լրտեսության մեջ մեղադրվող երկու տղամարդու
03.08.2026 | 16:22
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում «Նոայի» մրցակիցը կարող է լինել «Այաքսը»
03.08.2026 | 16:15
Կառավարությունից ու համայնքապետարաններից՝ խորհրդարան․ ովքեր են ՔՊ-ի նոր պատգամավորները
03.08.2026 | 16:09
Զելենսկին հայտնել է, թե ինչ պաշտոնի է նշանակվելու Ռուստեմ Ումերովը
03.08.2026 | 16:02
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
03.08.2026 | 15:53
Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
03.08.2026 | 15:46
ԵՄ-ում ուժի մեջ է մտել ԱԲ-ի կողմից ստեղծված բովանդակությունը պիտակավորելու պահանջը
03.08.2026 | 15:37
Ուելսի ֆուտբոլային ասոցիացիան առաջինն է դեմ արտահայտվել ՖԻՖԱ-ի նախագահի վերընտրմանը
03.08.2026 | 15:30
Գարիկ Բոշյանը «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ է նշանակվել
03.08.2026 | 15:19
Իտալիան ԵՄ-ին կառաջարկի միգրանտների կենտրոններ ստեղծել մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում
03.08.2026 | 15:10
Ռուբեն Ռուբինյանն ԱԺ նախագահ ընտրվեց // Երուսաղեմում հարձակվել են հայկական վանքի վրա․ ԼՈՒՐԵՐ
03.08.2026 | 15:05
Մոտիկից չեմ տեսել ռուսի, որը զենք է վաճառել Ադրբեջանին` Հայաստանի դեմ կիրառելու համար. Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:58
Բրազիլիայում 15-ամյա ֆուտբոլիստ է սպանվել հանդիպման ժամանակ
Բոլորը

Հայաստանում այս պահին Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու օրակարգ չկա։ Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով Կառավարության կողմից  Եվրամիությանն անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին հավանություն տալուն և դրա շուրջ Ռուսաստանից հնչած արձագանքներին։

«Եվրամիությանն անդամակցության գործընթացը զուգահեռ արվող օրակարգ է, և մեր խնդիրը ոչ թե այդ օրակարգերը քննարկելն է, այլ մեր տնտեսության դիմակայունությունը, մրցունակությունը բարձրացնելը»,- նշեց Պապոյանը։  

Հիշեցնենք` 2024 թվականի աշնանը Եվրաքվեի նախաձեռնող խումբը հայտարարեց,  որ հավաքել է 60 հազար ստորագրություն՝ օրենքով պահանջվող 50 հազարի փոխարեն։ Այդպիսով, «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը մտավ շրջանառության մեջ։ 

Նախագիծը բաղկացած է 1 պարբերությունից․ «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին Հայաստանի Հանրապետությունը, արտահայտելով Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը, խնդիր դնելով Հայաստանի Հանրապետությունը դարձնել անվտանգ, ապահով, զարգացած, բարեկեցիկ երկիր, հռչակում է Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկը»:

Հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց արևմտամետ ուժերի օրենսդրական նախաձեռնությանը։ Իսկ Ռուսաստանից արձագանքը չուշացավ։ Եվրասիական տնտեսական միության ամենախոշոր անդամ երկրից զգուշացրին՝ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության անդամ։ 

«ԵՏՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելի են: Երկու միավորումներն էլ ենթադրում են մաքսային սահմանների բացակայություն և ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ։ Անհնար է պատկերացնել, որ այս երկու միավորումներն ինչ-որ պահի կհամատեղվեն։ Ուստի, Հայաստանի Հանրապետությունում քննարկվող օրինագիծը՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ, այս երկրին ընտրության առաջ է դնում»,- նշել է ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը։ 

Ռուս պաշտոնյան անգամ հայտարարեց, թե Հայաստանը «Տիտանիկ»-ի տոմս է գնել։  

Հայաստանը որևէ պարագայում չի նախատեսում Եվրասիական տնտեսական միությունը փոխարինել մի ուրիշ բանով, այսօր ասաց Պապոյանը։ 

«Որ ասում եք՝ փոխարինել, չի փոխարինվելու, պետք է այս ծավալներն այստեղ պահել, մեծացնել, ավելացնել, մյուսների հետ էլ մեծացնել ու ավելացնել»,- նշեց Պապոյանը։ 

Ռուսաստանի սուր արձագանքը Կառավարության որոշմանը ֆինանսների նախարարը բնական է համարում։ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում ռիսկերը բազմաթիվ են, լրագրողների հետ զրույցում նշեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ խուսափելով ավելի կոնկրետ մատնանշել դրանք։ 

Իսկ ի՞նչ է անում Հայաստանը՝ այդ ռիսկերը չեզոքացնելու համար․ նախարարը նշում է՝ աշխատում են արտահանման ուղղությունների դիվերսիֆիկացիայի ուղղությամբ։ 

Իսկ մինչ Կառավարության ներկայացուցիչները նշում են ՀՀ տնտեսության դիվերսիֆիկացիայի անհրաժեշտության մասին, տնտեսագետ Աղասի Թավադյանի կարծիքով՝ Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից վերջին տարիներին է՛լ ավելի է մեծացել։ 

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Անժելա Պողոսյան