Ընտրատարածքում չկային թաղի խուժանները՝ ծիծակ կոշիկներով, ագռավների պես կուչկա-կուչկա հավաքված. Սերգեյ Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 11:48
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

«Էն զզվելի մասսան, որի դեմ միշտ ներկայացումներ եմ բեմադրել, որոնցից զզվել եմ, քննադատել, բացակայում էին: Գնացի ընտրատարածք ու չկային թաղի «ուռոդները»՝ ծիծակ կոշիկներով, ագռավների պես կուչկա-կուչկա հավաքված»,- անդրադառնալով այսօր տեղի ունեցած Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին՝ ասաց դերասան Սերգեյ Դանիելյանը:

Թվարկելով նկատած փոփոխությունները՝ դերասանը նաև ասաց․«Այս անգամ մարդիկ քիչ էին, քանի որ մահացածները չէին եկել ընտրության»:

Սիրո և համերաշխության մթնոլորտն իր տեղը զիջել էր քարոզարշավի ընթացքում, կարծում է Դանիելյանը, նշելով, սակայն, որ դա ընտրություններին բնորոշ հատկանիշ է. «Իրար վրա ցեխ շպրտելը քաղաքական գործիչներին բնորոշ հատկանիշ է»:

Դերասանը նաև տեղեկացրեց, որ քաղաքական դաշտը սևերի ու սպիտակների բաժանելու հայտարարությունից հետո նա հանդիպել է Հայկ Մարությանին. «Ասացի, որ դու քաղաքական գործիչ ես, դերասան չես, որ ինչ ուզես ասես: Ես դրա համար չդարձա քաղաքապետ, որ ինչ ուզեմ՝ ասեմ: Բայց դե՝ ասաց, ին՞չ անենք, լավ արեց՝ ասաց»:

Դերասանից հետաքրքրվեցինք, թե նախորդ իշխանությունների օրոք իր ստեղծած «Քաղաքացիական ակտիվ քայլ» կուսակցությունն ինչ ճակատագիր կունենա հիմա: «Քանի որ իմ կուսակցությունը շատ իշխանամետ էր, իշխանության փոփոխությունից հետո մնաց ջրի երեսին: Այն դեռ իր տեղը չի գտնում և ցանկացած պահի կարող է կպնել նաև այս իշխանություններին»,- կեսկատակ-կեսլուրջ զգուշացրեց դերասանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լիլիթ Շաբոյան