Էրդողանի՝ 3-րդ ժամկետով նախագահի պաշտոնում առաջադրման ազդանշանները քննարկումներ են առաջացրել Թուրքիայում

Լուրեր

22.06.2026 | 11:39
Իրանում ՀՀ դեսպանը քննարկել է հայ-իրանական փոստային համագործակցության ընդլայնման հարցեր
22.06.2026 | 11:28
ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
22.06.2026 | 11:19
Նուրբ և վերջին զգուշացումը բոլորին. Ավինյանը` կառուցապատողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 11:06
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 10:55
Ռուսական զորքերը Սև ծովում հարձակվել են թուրքական բեռնատար նավի վրա․ Եգիպտոսի քաղաքացի է զոհվել
22.06.2026 | 10:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 22-ի դրությամբ
22.06.2026 | 10:36
Միջնորդները հայտարարում են՝ ԱՄՆ-Իրան բանակցությունների առաջին փուլն ավարտվել է «խրախուսական առաջընթացով»
22.06.2026 | 10:30
ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցում է OAS-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին
22.06.2026 | 10:19
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
22.06.2026 | 10:12
Մարտուն Գրիգորյանի որդին ներկայացել է քննչական մարմին և կալանավորվել. նա մեկ տարի հետախուզման մեջ էր
22.06.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.06.2026 | 09:53
Արագածոտնում բախվել են Ford և ZIL մակնիշի ավտոմեքենաներ․ կա 1 զոհ, 11 տուժած
22.06.2026 | 09:42
Երկրաշարժ Իջևան քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք
22.06.2026 | 09:35
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
22.06.2026 | 07:05
ԱԱ-2026. Եգիպտոսը կամային հաղթանակ տարավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պատասխանը հայտնի թուրք արտիստ Իբրահիմ Թաթլիսեսի առաջարկին, որ առաջադրվի հաջորդ նախագահական ընտրություններում, կրկին բորբոքել է նրա՝ երրորդ ժամկետում առաջադրվելու հնարավորության մասին քննարկումները, գրում է Turkiye today-ը։

Թուրքիայի Շանլըուրֆա քաղաքում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) ութերորդ հերթական նահանգային համագումարի ժամանակ Էրդողանի՝ «Եթե դուք կողմ եք, ես էլ եմ կողմ» հայտարարությունը լայն տարածում է գտել։ Այս հայտարարությունը հնչել է շաբաթ օրը, երբ բեմում Էրդողանին է միացել թուրք ժողովրդական երգիչ Թաթլիսեսը: Էրդողանի ելույթից հետո նա հարցրել է՝ «Առաջիկա ժամկետում կառաջադրվե՞ք նախագահի պաշտոնում», ինչին Էրդողանը պատասխանել է․ «Եթե դուք կողմ եք, ես էլ եմ կողմ»։

Թուրքիայի ղեկավարի խորհրդական Մեհմեթ Ուջումը հաստատել է Էրդողանի թեկնածության առաջադրման հավանականությունը։

«Էրդողանի բացառիկ թեկնածության հետ կապված սահմանադրական դրույթ կա։ Բացառիկ թեկնածության հնարավորությունը կարող է առաջանալ 2027 թվականի երկրորդ կեսին»,- ասել է նա։

Ուջումի մեկնաբանությունները ենթադրում են, որ Էրդողանը կարող է հավակնել երրորդ ժամկետի համար՝ չնայած արդեն երկու ժամկետով պաշտոնավարել է։

«Ընտրությունների վերաբերյալ որոշում կարող ենք կայացնել այս շաբաթ։ Մենք չենք կարող սպասել իշխանության փոխանցմանը։ Թող չհապաղի, թող անմիջապես հրահանգներ տա իր խմբին, այս շաբաթ մենք որոշում կայացնենք»,- իր հերթին հայտարարել է գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) նախագահ Օզգուր Օզելը։

Բանավեճը սկսվել է այն բանից հետո, երբ Ազգայնական շարժում կուսակցության (MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին 2024 թվականի նոյեմբերին առաջարկել է վերացնել նախագահական ժամկետների սահմանադրական սահմանափակումները: Առաջարկը ներքին բանավեճերի է հանգեցրել «Արդարություն և զարգացում» կուսակցության ներսում, հատկապես, արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ ընդդիմության կոչերի ֆոնին։

Նախագահական երրորդ ժամկետում առաջադրվելու համար սահմանադրական փոփոխություններ կպահանջվեն, քանի դեռ Թուրքիայի խորհրդարանն արտահերթ ընտրություններ չի նշանակել: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պաշտոնյաներն Էրդողանի համար ուրվագծել են առաջադրվելու երկու հնարավոր ճանապարհ՝ սահմանադրական փոփոխություն կամ խորհրդարանի նախաձեռնած արտահերթ ընտրություններ։

Թեև Սահմանադրության փոփոխության համար բավարար ձայներ ստանալը մնում է մարտահրավեր, ընդդիմության աջակցությամբ արտահերթ ընտրությունների անցկացումը դիտարկվում է որպես ավելի իրագործելի ճանապարհ:

Սակայն ընդդիմադիր CHP-ն կտրականապես դեմ է սահմանադրական ցանկացած փոփոխության, որը կարող է ճանապարհ հարթել Էրդողանի՝ նախագահի պաշտոնում ավելի երկար մնալու համար:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի