«Տա Աստված էսպես ձանձրալի լինեն ընտրությունները»․ Աշոտ Մելիքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 11:48
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Factor.am-ը զրուցել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի հետ.

-Ինչպե՞ս են լրատվամիջոցները լուսաբանում այս ընտրությունները և ԶԼՄ-ների հետ կապված ի՞նչ արտառոց միջադեպեր կան։

-Դե արդեն մեզ մոտ ավանդույթ է ձևավորվել՝ ցանկացած ընտրությունների ժամանակ մենք այդ օրը հերթապահություն ենք սահմանում առավոտից մինչև ուշ երեկո և հետևում ենք, թե ինչ պայմաններում են աշխատում լրագրողներն ու լրատվամիջոցները։ Եվ, հուրախություն բոլորիս, պիտի ասեմ, որ մինչև այս պահը մենք որևէ խախտում լրագրողի կամ լրատվամիջոցի իրավունքի չենք արձանագրել։ Դա ուրախալի է, որովհետև վերջին տասնամյակի ընթացքում էդպիսի ընտրություն չի եղել, որ ամեն ինչ այսքան հարթ ընթանա։ Ես չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել։ Բայց սովորաբար ցանկացած ընտրության օրը մենք արդեն ունենում էինք ահազանգեր, թեժ գծով զանգեր էին լինում, որ լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնություն է գործադրվել։ Այս ընտրություններում մենք շարունակում ենք հետևել իրավիճակին։

-Պարոն Մելիքյան, կարծես թե ամեն ինչ հարթ է, լրագրողները սոցցանցերում գրում են, որ ձանձրանում են տեղամասերում, որ հետաքրքիր չեն այս ընտրությունները։

-Գիտե՞ք, ընտրությունները պետք է հետաքրքիր չլինեն տարբեր կոնֆլիկտների, միջադեպերի առումով։

-Մեր մեջ ասած, կատակ են անում։

-Հասկանալի է։ Բայց մեծ հաշվով հենց այս ընտրությունների հետաքրքրությունն այն է, որ դրանք հանդարտ են ընթանում։ Չնայած նախընտրական շրջանում մի քանի միջադեպեր ենք արձանագրել։ Տա Աստված էսպես ձանձրալի լինեն ընտրությունները։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան