«Կիսատ-պռատ աշխատող գծեր են մարդիկ տեսնում. ինչի պիտի բոլորով ավտոբուսի վարորդ սկսենք փնտրել». Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

Երևանի քաղաքապետարանը հունվարի 1-ին հայտարարեց, որ 171 նոր ավտոբուսները երթուղի են դուրս եկել։ Քաղաքացիները հունվարի առաջին տասնօրյակում դժգոհում էին, որ նաև մասնավորին պատկանող երթուղիներում փոխարինված ավտոբուսներն այդքան էլ լավ չեն աշխատում, և իրենք ստիպված են երկար ժամանակ սպասել կանգառներում։

Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ պարզվեց, որ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում վարորդների պակաս կա։ Տիգրան Ավինյանը բարկացավ, ընկերության տնօրեն Բեգլար Կիրակոսյանից հետաքրքվեց՝ ինչո՞ւ ավելի վաղ չեն սկսել վարորդների համալրման գործընթացը, որպեսզի հիմա նման խնդիր չունենային։

«Եթե այս տեմպը նոյեմբերից սկսած պահեինք, այս ողջ խնդիրը լուծած կլինեինք, որովհետև 340 աշխատակցի կարիք ունեինք, և վստահաբար կհասցնեինք իրականացնել»,- ասաց Ավինյանը։

Նշենք, որ այս պահին «Երևան ավտոբուս» ընկերությունում վարորդի 225 թափուր հաստիք կա, Ավինյանն էլ ընդգծեց, որ Հայաստանում D կարգի վարորդական իրավունք ունեցող 50.000 անց կա և հանձնարարեց մինչև հունվարի վերջ ապահովել վարորդների հավաքագրումը: