Օդի աղտոտվածության խնդիրն այնքան վտանգավոր չէ, ինչքան հանրության մոտ անհանգստություն կա․ Սիմիդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 10:08
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:00
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:53
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
Բոլորը

Ըստ տարեկան դիտարկումների՝ վերջին տարիներին Երևանում օդի աղտոտվածության մեծ փոփոխություն չի գրանցվել, այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսում ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ պնդելով, որ օդի աղտոտվածության խնդիրն այնքան վտանգավոր չէ, ինչքան հանրության մոտ անհանգստություն կա։

Նրա խոսքով՝ անցած տարվա ամռան շրջանում, ըստ էության, դիտվել է փոշու կոնցենտրացիայի նվազում, 2024 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների տվյալները շատ չեն տարբերվում 2022-23 թվականների տվյալներից։

«Մոնիթորինգի այն համակարգը, որը մենք ունենք այս պահին, նոր անհանգստացնող տվյալներ չի գրանցել, քան նախկինում կար: Մեր համոզմամբ՝ անհանգստությունները, որոնք այս պահին ունենք, ձևավորվել են Երևանի քաղաքապետարանի կողմից սենսորային սարքերի տեղադրման արդյունքում, որոնք տեղադրված են հիմնականում շինհրապարակներում: Ինչպես նաև որոշակի անհանգստացնող թվեր են ներկայացնում շվեյցարական կազմակերպության կայքի տվյալները: Նշեմ, որ միջազգային ստանդարտների համաձայն՝ դեռևս չկա հավաստում, որ այս սարքերի տվյալները ճշգրիտ են, դրանք կարող են մինչ 40 տոկոս շեղում գրանցել: Դրանք ավելի շատ օժանդակող սարքեր են այն արդիական համակարգի համար, որը մենք առաջիկայում ուզում ենք ձեռք բերել»,- հավելեց Սիմիդյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։