Հայաստանի ԱԳՆ-ն շուտափույթ ապաքինում է մաղթել Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով վիրավորներին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն իր կարեկցանքն է հայտնել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնած հրդեհների հետևանքով տուժածներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում:

«Վշտացած ենք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերից: Մեր կարեկցանքն ու ցավակցությունն ենք հայտնում տուժածներին, նաև ողբերգականորեն կորսված մարդկային կյանքերի համար: Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,–նշել են ԱԳՆ–ից:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից հույս են հայտնել, որ հրդեհների հետևանքները և համայնքի կյանքը հնարավոր կլինի արագ կերպով լիովին վերականգնվել:Կալիֆոռնիայում հրդեհներն արդեն հինգ մարդու կյանք են խլել, կան տուժածներ։ Փալիսեյդսի շրջանում հրդեհը տարածվել է ավելի քան 2000 հեկտար տարածության վրա՝ զրոյական մեկուսացմամբ, և ոչնչացրել շուրջ հազար շինություն, ավելի վաղ հայտարարել էին տեղական իշխանությունները:

Անտառային հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներ, բռնկվել ամերիկյան ֆիլմարտադրության պատմական կենտրոնի խորքերում: Այրվել են բազմաթիվ տներ, այդ թվում՝ կինոյի աստղերի, հայտնի մարդկանց տներ:Լոս Անջելեսի հրշեջ-փրկարարական վարչությունը մարդկանց տարհանման հրաման է տվել հարավում՝ Հոլիվուդ Բուլվարի, հյուսիսում՝ Մալհոլենդ Դրայվի, արևելքից՝ 101 մայրուղու և արևմուտքում՝ Լորել Կանյոն բուլվարի տարածքում, որտեղ են գտնվում ֆիլմերի, հեռուստատեսության և երաժշտության ոլորտի նշանավոր հասցեներ: