Ինչ անցյալ ունի ՔԿ նախագահի տեղակալը․ Փաշինյանի նշանակումը՝ քննադատությունների թիրախում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
02.10.2026 | 13:17
Ադրբեջանցի զինծառողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
02.10.2026 | 13:12
Վայոց Ձորի թեմում Մայր Աթոռը նոր Առաջնորդական տեղապահ է նշանակել
02.10.2026 | 13:07
Գազամատակարարման վթարային դադարեցում Եղվարդ քաղաքում
02.10.2026 | 12:55
Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների գործունեությունը կկարգավորվի նոր ենթաօրենսդրական ակտերով
02.10.2026 | 12:44
ՏԻՄ ընտրություններում «Հայկական քվե»-ի մասնակցությունն ազդարարող ասուլիս. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 12:32
Ռուսաստանը չորրորդ անգամ հարվածել է Կիևի Հարավային կամրջին. երթևեկությունը դադարեցվել է
02.10.2026 | 12:22
Հայ երկրպագուները միասնական երթ կանցկացնեն Կիպրոս – Հայաստան խաղից առաջ
02.10.2026 | 12:14
Ցրտահարության վտանգ․ Շիրակում, Լոռիում և ևս 3 մարզում ջերմաստիճանը կնվազի մինչև -2°C
02.10.2026 | 12:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակը կայուն է // Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին․ ԼՈՒՐԵՐ
02.10.2026 | 12:03
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով Սամարայում ու Վոլգոգրադում նավթավերամշակման գործարան ու պահեստային համալիր են հրդեհվել
02.10.2026 | 11:55
Ալիևը հայտարարել է, թե «ՀՀ նախկին ղեկավարները բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է կրեն իրենց արժանի պատիժը»
02.10.2026 | 11:49
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն ոչ ոքի միջուկային զենքով «չի սպառնում», այլ պատասխանում է «վախեցնելու փորձին»
02.10.2026 | 11:37
Շաքի մտած ադրբեջանցու գործով սահմանն ապօրինի հատելու հոդվածով վարույթ նախաձեռնվեց
Բոլորը

2021 թվականին դեկտեմբերի 20-ին՝ Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլոց, Մարտական ծառայության մեդալով պարգևատրեց նաև այդ ժամանակ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի բաժնի պետի տեղակալ, գնդապետ Վազգեն Ավետիսյանին։ Արդեն հաջորդ տարի Ավետիսյանը տեղափոխվեց Գլխավոր դատախազություն՝ ստանձնելով պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնը, իսկ երեկվանից, Փաշինյանի որոշմամբ, Ավետիսյանն արդեն Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի նոր տեղակալն է։

Ինչո՞վ է հայտնի 45-ամյա Վազգեն Ավետիսյանը․ նա քննիչի աշխատանքի է անցնել դեռևս 21 տարեկանում։ Ուշագրավ են այս ընթացքում նրա կողմից քննված աղմկահարույց գործերը։ Քաղհասարակությունը երեկվանից հենց այդ քննությունները մատնանշելով՝ տարակուսած է Փաշինյանի նոր նշանակումից։

Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն Ավետիսյանին համարում է անհաջող կադր։ Նա, այսպես ասած, սեփական փորձով է կիսվում և պատմում՝ իշխանափոխության օրերին զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իրականացնելու հոդվածների հատկանիշներով իրեն մեղադրանք էր առաջադրվել։

Մի քանի դրվագ ներառելով մեղադրանքում, որոնք հետագայում ևս հերքվեցին հենց նախաքննական մարմինների կողմից, Լևոն Բարսեղյանը կալանավորվել էր, ապա՝ ազատ արձակվել։

Ուշագրավ է, որ Ավետիսյանի առաջխաղացման մասին տեղեկություններ էին տարածվում դեռևս 2023 թվականին, երբ Անահիտ Մանասյանը գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից տեղափոխվեց և ընտրվեց Մարդու իրավունքների պաշտպան։

Ըստ լրատվամիջոցների՝ Վազգեն Ավետիսյանը մտերիմ հարաբերությունների մեջ է այն ժամանակ գլխավոր դատախազի տեղակալի, այժմ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի հետ, ուստի վերջինս ցանկանում էր, որ Ավետիսյանը նշանակվի Մանասյանի փոխարեն, սակայն Վարդապեստյանն այդպես էլ չարեց այդ քայլը։

Այս տեղեկությունների և քաղհասարակության դժգոհությունների մասով Factor TV-ն դիմեց Քննչական կոմիտե՝ պարզաբանում ստանալու համար, սակայն մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը նշեց, որ Կոմիտեն մեկնաբանություն չունի։

Թե ինչ փոփոխություններ կբերի համակարգ Վազգեն Ավետիսյանի նշանակումը, պարզ կլինի պաշտոնավարման ընթացքում, եթե, իհարկե, Փաշինյանը տեղի չտա քաղհասարակության բողոքին և չվերանայի որոշումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան