Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաներն անվտանգային հանդիպում են անցկացրել Մերձավոր Արևելքում Թուրքիայի աճող ազդեցության վերաբերյալ

Լուրեր

25.06.2026 | 04:04
ԱԱ-2026. Բրազիլիան հաղթեց խոշոր հաշվով, Մարոկկոն ևս փլեյ-օֆֆում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Շվեյցարիան ու Կանադան դուրս եկան փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 23:56
Հրդեհ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում. մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի
24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
24.06.2026 | 22:56
Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք
24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:37
Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորությունները
Բոլորը

Չորեքշաբթի երեկոյան Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը անվտանգության հատուկ խորհրդակցություն է հրավիրել Թուրքիայի վերաբերյալ։ Այս մասին The Jerusalem Post-ին հայտնել են իսրայելցի երկու պաշտոնյաներ։

Ըստ լրատվամիջոցի՝ հանդիպումը ցույց է տալիս, թե իսրայելցի պաշտոնյաները որքան են կարևորում և, գուցե, նույնիսկ վախենում, որ Սիրիայում Ասադի վարչակարգի տապալումից և «Հայաթ Թահրիր ալ-Շամի» վերելքից հետո տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության աճի հնարավորությունից։

Աղբյուրները հայտնել են, որ հանդիպմանը մասնակցել են արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը, շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Հերզի Հալևին, ԱԳՆ և պաշտպանական կառույցների բարձրաստիճան պաշտոնյաները։ Նրանք նշել են, որ այն կազմակերպվել է տարածաշրջանում թուրքական ազդեցության հարցը քննարկելու և վերլուծելու՝ արդյո՞ք Իսրայելի նկատմամբ Թուրքիայի սպառնալիքի մակարդակում որևէ փոփոխություն կա, քանի որ տարածաշրջանում նրա ազդեցությունն աճել է։

Իսրայելի որոշ պաշտոնյաներ մտավախություն ունեն, որ թեև Սիրիայում Իրանի ազդեցությունը նվազել է, այժմ կլինի սուննի Թուրքիա-Սիրիա առանցքը, որը, ի վերջո, կարող է սպառնալիք դառնալ Իսրայելի համար և համագործակցել ահաբեկչական կազմակերպությունների հետ:

Երեքշաբթի Նագելի կոմիտեն իր զեկույցը ներկայացրել էր վարչապետ Բենիամին Նեթանյահուին և Կացին։ Զեկույցում ասվում է, որ «Սիրիայում Թուրքիայի միջամտության և նոր ռեժիմի հնարավոր հովանավորության պատճառով անհրաժեշտ է հաշվի առնել Թուրքիայի հետ  հարաբերությունների սրումը, որը կարող է տարածվել այլ շրջաններ»։

Զեկույցում Թուրքիան հիշատակվում է ավելի քան 10 անգամ, ինչը վկայում է Իսրայելի անհանգստության մասին՝ կապված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իսրայելի դեմ հռետորաբանության հետ։

Լրատվամիջոցին իսրայելցի պաշտոնյան հայտնել է, որ առաջիկա օրերին Նեթանյահուն նույնպես հանդիպում կանցկացնի Թուրքիայի հարցով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի