Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի ԱԳ նախարարներն ԱՄՆ կայցելեն Թրամփի երդմնակալությունից հետո. Politico

Լուրեր

10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
10.08.2026 | 19:24
20 հազարից ավելի խախտում՝ մեկ շաբաթում․ պարեկային ծառայության արդյունքները
10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
Բոլորը

Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարները ծրագրում են այցելել Վաշինգտոն հունվարի 20-ին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունից անմիջապես հետո, հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով երեք եվրոպացի դիվանագետների։

Այս կերպ արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները ցանկանում են ցույց տալ «եվրոպական միասնությունը», նշում են թերթի աղբյուրները։

Ուղևորության ժամկետը դեռևս հաստատված չէ, այցի մանրամասները քննարկվում են։ Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարներ Անալենա Բերբոքին, Ժան-Նոել Բարոյին և Ռադոսլավ Սիկորսկիին կարող է ուղեկցել եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը, Politico-ին հայտնել են երկու աղբյուրներ։

Եվրոպացի առաջնորդները պատրաստակամություն են հայտնել աշխատել Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ, սակայն հանրապետական գործչի որոշ հայտարարություններ անհանգստություն են առաջացրել Եվրոպայում։ Մասնավորապես, նա խոստացել է մաքսատուրքեր մտցնել եվրոպական ապրանքների ներմուծման համար, եթե ԵՄ-ն «չլրացնի հսկայական դեֆիցիտը» առևտրային հարաբերություններում՝ գնելով ամերիկյան նավթ և գազ։ ԵՀ-ն խոսել է հակաքայլեր դիտարկելու պատրաստակամության մասին։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի