«Փողդ բե՛ր, հաշվեմ»․ գրանցված աշխատողները մինչև մայիսի 1-ը պիտի եկամուտների հայտարարագիր ներկայացնեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.04.2026 | 15:20
Լատվիան և Լիտվան թույլ չեն տա Ֆիցոյին օգտագործել իրենց օդային տարածքը՝ Մոսկվա թռչելու ու շքերթին մասնակցելու համար
19.04.2026 | 15:05
Վաղը Երևանում սպասվում է ինտենսիվ անձրև
19.04.2026 | 14:45
Մալխաս Ամոյանը` Եվրոպայի լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշ, Արմեն Բաբալարյանը` լավագույն մարզիչ
19.04.2026 | 14:04
Աշտարակ–Գյումրի ճանապարհը կառուցված է․ 84 կմ նոր մայրուղի՝ 19 հանգույցով և անվտանգության չափանիշներով․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
19.04.2026 | 13:50
Հրդեհ Թաիրով գյուղում
19.04.2026 | 13:33
Թրամփի ընկերությունը նախատեսում է Թբիլիսիում Trump Tower երկնաքեր կառուցել 
19.04.2026 | 13:06
Վահան Կոստանյանը հանդիպել է Կատարի Պետության ԱԳՆ պետնախարար Մուհամմադ բին Աբդ ալ-Ազիզ ալ-Խուլեյֆիի հետ
19.04.2026 | 12:45
Հայ ծանրորդները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում
19.04.2026 | 12:34
Հանրապետությունում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.04.2026 | 12:18
Նիկոլ Փաշինյանն Աննա Հակոբյանի հետ Գյումրիում է, իսկ առավոտյան՝ կառավարական առանձնատանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2026 | 11:55
Մեսիի դուբլը հաղթանակ է բերել «Ինտեր Մայամիին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 19-ի դրությամբ
19.04.2026 | 11:14
Վաշինգտոնում տեղի ունեցած պատմական իրադարձությունը կդառնա շրջադարձային ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի համար՝ ներառյալ Վրաստանը և Թուրքիան․ Կոստանյան
19.04.2026 | 10:53
Արման Ծառուկյանը վստահ հաղթանակ է տարել RAF-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2026 | 10:44
Անվտանգության երևանյան 1-ին համաժողովը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Եթե գրանցված աշխատող եք, այս տարվանից պետությանը պետք է հաշվետու լինեք, թե որքան գումար եք աշխատում։ Եկամուտների հայտարարագիրը ՊԵԿ ներկայացվելու է տարին մեկ անգամ։ 2024-ի հայտարարագիրը ներկայացնելու վերջնաժամկետը 2025-ի մայիսի 1-ն է։

2024 թվականի հաշվետու տարվա համար 2025-ի մինչև մայիսի 1-ը ներառյալ անձը հայտարարագիր պետք է ներկայացնի, եթե՝ 

  • 2024 թվականի ընթացքում համարվել է վարձու աշխատող,
  • 2024 թվականի ընթացքում ստացել է քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ, 
  • 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ զբաղեցրել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության և/կամ հանրային պաշտոն, 
  • 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսացել է 2023 թ.ի արդյունքներով 1 մլրդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպության մասնակից, 
  • 2024 թվականի  ընթացքում «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով համարվել է իրավաբանական անձի իրական շահառու, 
  • 2024 թվականի ընթացքում ստացել է 20 մլն դրամի չափով կամ ավելի փոխառություն, 
  • 2023 թվականի համար հանդիսացել է Հաշվարկ (Հայտարարագիր) ներկայացնող:

Տարեվերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2024 թվականի նոյեմբերի դրությամբ` Հայաստանում գրանցվել է 782 հազար 832 աշխատատեղ։ Ստացվում է՝ այդքան մարդ պետք է հայտարարագիր ներկայացնի։ Արդյո՞ք համակարգը պատրաստ կլինի մեծ ծավալի տվյալների ներբեռնմանը։ Օրինակ, երբ 2024-ին ընդլայնվեց հայտարարագրվողների շրջանակը, ժամկետը երկարաձգվեց մինչև հուլիսի 22-ը, այսինքն` նախատեսված վերջնաժամկետը հետաձգվեց գրեթե երեք ամսով։

Պետեկամուտների կոմիտեից Factor.am-ին փոխանցեցին, որ առաջիկայում կիրազեկեն, թե ինչ եղանակով է իրականացվելու հայտարարագրումը, սակայն գործելու է հիմնականում նույն կարգը, ինչը նախորդ տարի էր կիրառվում։ Հայտարարագիր ներկայացնելու համար պարտադիր է նույնականացման քարտի առկայությունը։

Հայտարարագիր ներկայացնող ֆիզիկական անձինք կունենան նաև եկամտային հարկի գումարից սոցիալական ծախսի փոխհատուցման իրավունք։ Հայտարարագիր ներկայացնող անձը կարող է օգտվել փոխհատուցումից ինչպես իր, այնպես էլ ընտանիքի անդամների համար կատարած սոցիալական ծախսերից։ Ընտանիքի անդամներն են՝ ֆիզիկական անձի ամուսինը, ծնողները և զավակները։ Ֆիզիկական անձի՝ իր և ընտանիքի անդամների համար կատարված բոլոր ուղղություններով սոցիալական ծախսերի առավելագույն չափը կազմում է տարեկան 100,000 դրամ:

Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը փուլային է, վերջինը նախատեսվում է 2026-ին: Հաջորդ տարվանից հայտարարագիր կներկայացնեն ՀՀ բոլոր չափահաս քաղաքացիները, անկախ նրանից՝ գրանցված աշխատող են, թե ոչ։ Հայտարագիր չներկայացնելու դեպքում տուգանքի չափը 5000 դրամ է, իսկ տուգանվելուց հետո 30 օրվա ընթացքում հայտարարագիր չներկայացնելու դեպքում տուգանքի չափը կկրկնապատկվի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան