Մենք հանձնառու ենք ավելի ամրապնդել ԵՄ-Հայաստան հարաբերությունները․ Մարագոսը՝ Խաչատուրյանին

Լուրեր

19.04.2026 | 23:45
Գետերում նկատվում է ջրի մակարդակի բարձրացում. ՆԳՆ ՓԾ-ն անցել է ուժեղացված ծառայության
19.04.2026 | 22:28
Իրանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին պատվիրակություն ուղարկել․ Tasnim
19.04.2026 | 21:12
Երևան-Գյումրի ավտոերթին մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ
19.04.2026 | 20:30
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ
19.04.2026 | 20:00
«Վանդալիզմ»-ի ու «ամեն ինչ նորմալ է»-ի միջև. ի՞նչ կատարվեց Ծիծեռնակաբերդում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2026 | 19:51
Կիրականացվի ՀՀ-ում պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը
19.04.2026 | 19:07
Վիզաների ազատականացումը ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործընթաց է․ ՆԳ նախարար
19.04.2026 | 18:15
Փոփոխություններ՝ ՀՀ պետական և ոչ պետական բուհեր ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի ընդունելության կարգում
19.04.2026 | 17:41
Կապամոնտաժվի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ջրի մաքրման կայանը, կկառուցվի նորը
19.04.2026 | 17:17
Ռուսաստանի դատարանները սկսել են սոցիալական ցանցերում «666» թվի օգտագործումը դիտարկել որպես սատանիզմի քարոզչություն
19.04.2026 | 16:57
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հաստատել է թեկնածուների առաջին երեսուն անունները
19.04.2026 | 16:19
Ոստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման շրջանակներում սոցիալական աջակցության ծրագրերից
19.04.2026 | 15:55
Պեզեշքիանը քննադատել է Թրամփին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նրա պահանջների համար
19.04.2026 | 15:20
Լատվիան և Լիտվան թույլ չեն տա Ֆիցոյին օգտագործել իրենց օդային տարածքը՝ Մոսկվա թռչելու ու շքերթին մասնակցելու համար
19.04.2026 | 15:05
Վաղը Երևանում սպասվում է ինտենսիվ անձրև
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին․ տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Ողջունելով դեսպանին՝ նախագահը շնորհավորել է նրան Նոր տարվա կապակցությամբ և հղել իր լավագույն բարեմաղթանքները:

«2024 թվականը յուրահատուկ էր Հայաստան-ԵՄ հարաբերությունների առումով: Իրականում, կարելի է արձանագրել, որ երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից ձեռքբերումների տարի էր մեզ համար, և այն խնդիրները, որ մենք մեր առջև դրել ենք, իսկապես, լուծում են ստանում: Մեր հարաբերությունների կառուցման համատեքստում մթնոլորտը դրական և փոխադարձ հասկանալի ու ընդունելի է: Կարող եմ Հայաստանի Հանրապետության կողմից վստահեցնել, որ մենք պատրաստակամ ենք, և շարունակելու ենք ջանքեր ներդնել մեր համագործակցության շրջանակի ընդլայնման համար: Հույս ունեմ, որ 2025 թվականն այդ առումով նոր հաջողությունների և ձեռքբերումների տարի կլինի»,- ասել է նախագահ Խաչատուրյանը:

Դեսպանը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նշել է. «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեր անձնական աջակցության և հետաքրքրվածության համար ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման գործում: Անցյալ տարվա ընթացքում ցուցաբերված բաց և ուղղորդված մոտեցումը շատ կարևոր էր այն ձեռքբերումների համար, որոնց մասին Դուք նշեցիք: Հույս ունեմ, որ կարող ենք այս նոր տարվա ընթացքում ևս ապավինել ձեր աջակցությանը և բարի կամքին:

Ցանկանում եմ Նոր տարվա կապակցությամբ անձամբ Ձեզ և հայ ժողովրդին հղել իմ լավագույն մաղթանքները, թող լինի հաջողության, ձեռքբերումների, խաղաղության տարի: ԵՄ-ն հանձնառու է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման իր ջանքերին: Մենք հանձնառու ենք ավելի ամրապնդել ԵՄ-Հայաստան հարաբերությունները»:

Հանդիպման ընթացքում դեսպան Մարագոսը նախագահին է ներկայացրել և ամփոփել անցած տարվա ընթացքում պատվիրակության գործունեությունն ու իրականացված ծրագրերը:

Կողմերն անդրադարձել են նաև առաջիկա ծրագրերին և համագործակցության հետագա զարգացման հնարավորություններին: Երկուստեք կարևորվել են ժողովրդավարական ինստիտուտների կայացման և ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Հանրապետության նախագահն իր խոսքում ընդգծել է Եվրամիության հետ բազմաշերտ փոխգործակցության առաջմղման գործում Հայաստանի պատրաստակամությունը և հույս է հայտնել մեկնարկած տարում նոր ձեռքբերումներ կգրանցվեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: