Թուրքիայի քրդամետ կուսակցությունը ընդդիմության և իշխող ուժերի հետ խորհրդակցություններ է անցկացնում PKK-ի բանտարկված առաջնորդի հետ հանդիպման արդյունքների մասին

Լուրեր

11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
Բոլորը

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (DEM) պատվիրակներն այս շաբաթ շարունակել են հանդիպումների շարքը քաղաքական կուսակցությունների հետ՝ տեղեկացնելով Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ պատմական հանդիպման մասին, նաև քննարկել հնարավոր խաղաղ գործընթացին ուղղված քայլերը, գրում է Turkish Minute-ը։

DEM կուսակցության պատվիրակությունը, որի կազմում են խորհրդարանի փոխխոսնակ Սիրրի Սուրեյյա Օնդերը, Վանի պատգամավոր Փերվին Բուլդանը և վետերան քուրդ քաղաքական գործիչ Ահմեդ Թյուրքը, հանդիպել են երկրի գլխավոր Ժողովրդահանրապետական (CHP), DEVA և Նոր Բարեկեցության կուսակցության (YRP) ներկայացուցիչների հետ։ Այս հանդիպումները հաջորդել են իշխող Արդարություն և զարգացում (AKP), Ազգայնական շարժում (MHP) և այլ կուսակցությունների ներկայացուցիչների հետ քննարկումներին:

Խորհրդարանում 90 րոպե տևած հանդիպման ժամանակ CHP-ի նախագահ Օզգյուր Օզելն ընդգծել է խաղաղ բանակցությունները ղեկավարող խորհրդարանական համապարփակ հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունը։

«Մենք ի սկզբանե հայտնել ենք, որ աջակցում ենք Թուրքիայի 50-ամյա խնդրի լուծմանն ու մայրերի արցունքներին վերջ տալուն ուղղված յուրաքանչյուր քայլի։ Մեր հետևողական դիրքորոշումն այն է, որ այս գործընթացը պետք է ընթանա խորհրդարանի վերահսկողության ներքո: Կարծում ենք, որ բոլոր կողմերին մասնակցությամբ ուժեղ հանձնաժողովը շատ կարևոր է»,- ասել է Օզելը։

Նա մերժել է առաջարկները, որոնք կապում են խաղաղության ջանքերը սահմանադրական փոփոխությունների հետ՝ ասելով, որ ուշադրությունը պետք է կենտրոնացվի բռնությանը վերջ դնելու և միասնությունը խթանելու վրա:

DEM կուսակցության պատվիրակությունը հանդիպել է նաև DEVA կուսակցության նախագահ Ալի Բաբաջանի և նրա թիմի հետ։ Բաբաջանը վերահաստատել է իր կուսակցության հավատարմությունը ժողովրդավարական լուծումներին և կոչ է արել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ հստակեցնել իր դիրքորոշումը զարգացող գործընթացում։

«Թուրքիայի խնդիրները պետք է լուծվեն լեգիտիմ ժողովրդավարական հարթակների միջոցով։ Հոկտեմբերի 1-ից նոր քաղաքական մթնոլորտ է ստեղծվել։ Մենք գնահատում ենք շարունակվող ջանքերը, սակայն նախագահ Էրդողանի դիրքորոշումը մնում է անհասկանալի։ Ժամանակն է, որ նա որոշի իր դիրքորոշումը»,- ասել է նա։

Բաբաջանը քննարկումները որակել է «շատ արդյունավետ» և նշել նոր գործընթացում բոլոր շահագրգիռ կողմերի բաց լինելու կարևորությունը:

YRP-ի նախագահ Ֆաթիհ Էրբաքանի և կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաների հետ ավելի քան մեկ ժամ տևողությամբ քննարկմանն անդրադարձ է եղել առկա մտահոգություններին և համագործակցության հնարավոր ուղիներին:

DEM կուսակցության հանդիպումները հաջորդում են դեկտեմբերի 28-ին Իմրալի կղզում Օջալանի հետ տեսակցությանը, որը նրա առաջին քաղաքական հանդիպումն էր շուրջ մեկ տասնամյակի ընթացքում: Այս հանդիպմանն Օջալանը պատրաստակամություն է հայտնել նպաստել քրդական հակամարտության կարգավորման «նոր պարադիգմային»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի