ԱՄՆ-ի հետ ռազմավարական փաստաթղթի ստորագրման սպասումը, Ալիևի սպառնալիքն ու Փաշինյանի պատասխանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.04.2026 | 13:06
Վահան Կոստանյանը հանդիպել է Կատարի Պետության ԱԳՆ պետնախարար Մուհամմադ բին Աբդ ալ-Ազիզ ալ-Խուլեյֆիի հետ
19.04.2026 | 12:45
Հայ ծանրորդները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում
19.04.2026 | 12:34
Հանրապետությունում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.04.2026 | 12:18
Նիկոլ Փաշինյանն Աննա Հակոբյանի հետ Գյումրիում է, իսկ առավոտյան՝ կառավարական առանձնատանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2026 | 11:55
Մեսիի դուբլը հաղթանակ է բերել «Ինտեր Մայամիին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 19-ի դրությամբ
19.04.2026 | 11:14
Վաշինգտոնում տեղի ունեցած պատմական իրադարձությունը կդառնա շրջադարձային ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի համար՝ ներառյալ Վրաստանը և Թուրքիան․ Կոստանյան
19.04.2026 | 10:53
Արման Ծառուկյանը վստահ հաղթանակ է տարել RAF-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2026 | 10:44
Անվտանգության երևանյան 1-ին համաժողովը. ՈՒՂԻՂ
19.04.2026 | 10:31
Փաշինյանը մասնակցում է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Աշտարակ–Գյումրի հատվածի բացմանը
19.04.2026 | 10:05
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին և ուղեկցել իրենց բնակավայր
18.04.2026 | 20:30
TikTok-յան քաղաքական պատերազմներ․ ինչպես են ԱԲ-ով կեղծում իրականությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.04.2026 | 20:21
Երևանում փակ կլինեն մի շարք ճանապարհահատվածներ․ Երևանի քաղաքապետարան
18.04.2026 | 20:10
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ԱՄԷ նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդականի հետ
18.04.2026 | 19:59
Արման Խաչատրյանը մասնակցել է Անտոնի քաղաքում Երևանի Դավթաշեն թաղամասի անունը կրող փողոցի բացման պաշտոնական արարողությանը
Բոլորը

Իլհամ Ալիևը դարձյալ սպառնում է Հայաստանին։ Երեկ Ադրբեջանի նախագահը ՀՀ-ն կոչել է ֆաշիստական պետություն, իսկ Հայաստանի ինքնիշխան տարածքի զգալի մասը՝ «Արևմտյան Ադրբեջան»։

Ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Ալիևը պնդել է, թե Հայաստանի ներկայիս տարածքը բնակեցված է եղել ադրբեջանցիներով, և 300 հազար ադրբեջանցիներ պետք է վերադառնան։ Բաքուն նաև որպես խաղաղության պայմանագրի կնքման նախապայման առաջ է քաշում ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը, Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը։

Ալիևն ուզում է, որ Ֆրանսիան և Հայաստանին զենք մատակարարող մյուս երկրները «չեղյալ համարեն այդ պայմանագրերը»՝ պնդելով նաև, թե «Հայաստանը պետք է անհապաղ դադարեցնի զինվելը»։ Բացի այդ, Ալիևը սպառնում է բացել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»՝ շեշտելով, թե Հայաստանը չպետք է գործի որպես աշխարհագրական պատնեշ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև։

Նիկոլ Փաշինյանը ժամեր անց արձագանքեց Ալիևին, բայց՝ առանց որևէ կոշտ խոսք ասելու։ Ըստ նրա՝ Բաքուն հենց դրան էլ սպասում է։ Անդրադառնալով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման պահանջին՝ Փաշինյանը հիշեցրել է, որ Հայաստանը Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին բացելու շատ կոնկրետ առաջարկ է արել Ադրբեջանին:

Ալիևի սպառնալիքներին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում անդրադարձավ նաև Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նախարարը նախ շեշտեց, որ Երևանի համար «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումն անընդունելի է, ապա հավելեց՝ Հայաստանը ոչ թե պատնեշ է Թուրքիայի և Ադրբեջանի միջև, ինչպես Ալիևն է հայտարարում, այլ ուզում է լինել կամուրջ։

Factor TV-ի հարցին ի պատասխան՝ Արարատ Միրզոոյանն ասաց, որ անընդունելի է համարում Ալիևի՝ Հայաստանին առաքված զենքերն արտադրող երկրներ ուղարկելու պահանջը։

Ինչո՞վ է պայմանավորված Ալիևի հռետորաբանության կոշտացումը։ Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը Factor TV-ի հետ զրույցում կարծում է, որ սա պայմանավորված է նաև ԱՄՆ-ում Թրամփի ընտրությամբ։

Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանի գնահատմամբ էլ՝ որևէ մեկը չի կարող ասել՝ Թրամփի պաշտոնավարումը Հարավային Կովկասում կայունության առումով դրակա՞ն, թե՞ բացասական կլինի։ Փորձագետը կարծում է, որ այս անորոշության ֆոնին ադրբեջանական կողմը փորձում է մի քանի սցենարներ խաղարկել, որոնցից յուրաքանչյուրի կյանքի կոչումը դրական կլինի Բաքվի համար։ Մարգարյանը շեշտում է՝ երեկվա հայտարարություններով Ալիևը փորձում է խափանել հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցությանն ուղղված գործընթացները։

Ըստ Արմինե Մարգարյանի՝ միևնույն ժամանակ, Ալիևը նաև հասկանում է, որ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության փաստաթուղթը ստորագրվելու է ամերիկյան հեռացող վարչակազմի հետ, և հայկական կողմը ստիպված է լինելու հավելյալ աշխատանք տանել Թրամփի վարչակազմի հետ՝ երկուստեք վերահաստատելու այդ փաստաթղթով ամրագրված սկզբունքներն ու հանձնառությունները, ինչպես նաև Թրամփն իր հետ բերելու է նոր, անկանխատեսելի խաղի կանոններ գլոբալ համատեքստում: Ուստի, ըստ փորձագետի, Ալիևն իր հայտարարությունները փորձում է դարձնել բանակցային սեղանի մաս։

Արարատ Միրզոյանն այսօրվա ասուլիսի ընթացքում անդրադառնալով այս թեմայի առնչությամբ Factor TV-ի հարցին՝ որևէ հստակ պատասխան չտվեց, սակայն ակնարկեց, որ հայ-ամերիկյան պաշտոնյաների միջև հանդիպում է նախատեսվում։

Մինչ այդ, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը շեշտում է՝ հայ-ադրբեջանական հարաբերություններում լարվածություն է նկատվում, ինչպես 2022 թվականին էր։ Նրա գնահատմամբ՝ Ալիևի հայտարարություններն այն մասին էին, որ Բաքուն չի պատրաստվում խաղաղության պայմանագիր ստորագրել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան