ԵՄ-ն թույլ չի տա հարձակվել իր ինքնիշխան սահմանների վրա․ Ֆրանսիայի զգուշացումը Թրամփին

Լուրեր

09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Եվրամիությունը թույլ չի տա այլ երկրներին հարձակվել իր ինքնիշխան սահմանների վրա։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարը՝ պատասխանելով Գրենլանդիան գրավելու վերաբերյալ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի մեկնաբանություններին, գրում է France24-ը։

Ավելի վաղ Թրամփը չէր բացառել ռազմական կամ տնտեսական գործողությունները՝ որպես ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիայի, ինչպես նաև Պանամայի ջրանցքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու իր բացահայտ ցանկության մաս:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոն հայտարարել է, որ չի հավատում, թե ԱՄՆ-ը կներխուժի Արկտիկայի կղզի, որն ավելի քան 600 տարի Դանիայի կազմում է:

«Ակնհայտ է, որ ոչ մի կասկած չկա, որ Եվրամիությունը թույլ չի տա աշխարհի այլ երկրներին հարձակվել իր ինքնիշխան սահմանների վրա՝ անկախ նրանից, թե նրանք ով են։ Մենք ուժեղ մայրացամաք ենք։ Եթե դուք ինձ հարցնեք՝ արդյո՞ք ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգները ներխուժելու է Գրենլանդիա, իմ պատասխանն է՝ ոչ: Բայց արդյո՞ք մենք մտել ենք մի շրջան, որտեղ ամենաուժեղներն են գոյատևում։ Այդ դեպքում իմ պատասխանն է՝ այո»,- ասել է ֆրանսիացի պաշտոնյան։

Նա նշել է, որ ԵՄ-ն չպետք է թույլ տա իրեն վախեցնել կամ չափազանց անհանգստացնել, այլ պետք է արթնանա և ուժեղանա:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի