Էրիթրեայի ափերին Ադրբեջանին պատկանող երեք նավ է կալանավորվել՝ անձնակազմի անդամների հետ միասին

Լուրեր

18.07.2026 | 22:57
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի վայրում դի է հայտնաբերվել
18.07.2026 | 20:02
Հնդկաստանը տիեզերք է արձակել առաջին մասնավոր հրթիռը
18.07.2026 | 19:52
6-7 մլն դրամ հոսանքի պարտք ունենք. եթե անջատեն, 200 տոննա ձուկ կսատկի. ձկնաբույծ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.07.2026 | 19:33
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
18.07.2026 | 19:20
Wildberries-ը 2 մլն ռուբլի կվճարի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհվածների ընտանիքներին, կփոխհատուցի նաև վաճառողների վնասները
18.07.2026 | 18:53
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ հարվածից հետո շուրջ 30 գյուղ մնացել է առանց խմելու ջրի
18.07.2026 | 18:32
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին Մոսկվայի և Տամբովի մարզերում․ կան զոհեր և տասնյակ վիրավորներ
18.07.2026 | 18:18
Զելենսկին դիտարկում է Սիրսկիի պաշտոնանկությունը
18.07.2026 | 18:00
«Ֆուռերի մեջ բեռնված ձուկը փչանում է, ի՞նչ անենք»․ ՌԴ-ի սահմանափակումներն ու ԵՄ-ի ընձեռած հնարավորությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.07.2026 | 17:32
Սիսիանի «Զանգեր» հատվածում 13,4 կմ ճանապարհ է նորոգվում
18.07.2026 | 17:18
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով
18.07.2026 | 17:02
Կոտայքում աղիքային վարակի ախտանշաններով շտապօգնության կանչերի թիվը հասել է 18-ի
18.07.2026 | 16:50
Ուժեղ քամու հետևանքով խափանվել է Թալին համայնքի մի շարք բնակավայրերի էլեկտրամատակարարումը
18.07.2026 | 16:19
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
18.07.2026 | 16:01
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը հաստատել է․ հյուրերի մի մասը սննդային թունավորում է ստացել Ազգային տոնի ընդունելությանը
Բոլորը

Բաքուն զբաղվում է Էրիթրեայում պահվող Ադրբեջանի քաղաքացիների ազատ արձակման հարցով։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն։ Ըստ նրա՝ 2024 թվականի նոյեմբերի 7-ին դեպքի մասին նախնական տեղեկությունը ստանալուց անմիջապես հետո գերատեսչությունը վերահսկում է իրավիճակը։ Դիվանագետներն անմիջապես սկսել են անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել։

Հաջիզադեն նշել է, որ երեք նավ՝ «CMS Pəhləvan», «CMS İgid» և «CMS-3», նավարկում են Ադրբեջանի դրոշի ներքո և շահագործվում են Caspian Marine Services B.V.-ի մասնաճյուղի կողմից Ադրբեջանում։ Սուեզի ջրանցքից Աբու Դաբի տանող ճանապարհին, եղանակային պայմանների վատթարացման պատճառով, դրանք ստիպված են եղել մտնել Էրիթրեայի տարածքային ջրեր։

«Ադրբեջանական նավերը փորձել են նախապես կապ հաստատել Էրիթրեայի նավահանգստի իշխանությունների հետ, սակայն դա հնարավոր չի եղել։ Նավերը մտել են Էրիթրեայի տարածքային ջրեր մինչև 12 մղոն խորությամբ, և այդ երկրի լիազոր մարմինները մուտքը համարել են չարտոնված, ինչի հիման վրա նավերը կալանավորվել են»,- ասել է նա՝ նշելով, որ ձերբակալվածների թվում կա Ադրբեջանի 18 քաղաքացի, և որ հարցի վերաբերյալ նոտա է փոխանցվել։

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն ասել է, որ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար Եթովպիայում և Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատների միջոցով հակառակ կողմին է փոխանցվել իրավական հիմնավորումը, որ Էրիթրեայի տարածքային ջրեր մուտքը չի հակասում միջազգային իրավունքին։ Բացի այդ, համապատասխան հանդիպումներ են տեղի ունեցել Էրիթրեայի ԱԳՆ-ում, Թուրքիայում և Մոսկվայում Էրիթրեայի դեսպանատներում։

Հավելենք , որ նավերի կալանման մասին տեղեկությունները նախօրեին տեղական լրատվամիջոցներին հայտնել էր նավապետ Սայրայր Գուլիևը։

Նա նշել է, որ անձնակազմը մոտ երկու ամիս պատանդ է պահվում՝ առանց սննդի պաշարների:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի