Ալիևը սպառնացել է ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդներին

Լուրեր

10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անցյալ տարի Եվրամիությունն ակնհայտորեն Հայաստանի կողքին էր կարգավորման գործընթացում, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում՝ անդրադառնալով Բաքվի ու ԵՄ-ի հարաբերություններին։

«Իհարկե, այսպես կոչված, ԵՄ դիտորդական առաքելության երկարաձգումը ոչ թե ամրապնդեց վստահությունը, այլ, հակառակը, խարխլեց այն։ Երբ մենք պահանջում էինք, որ դա մեզ հետ համաձայնեցվի, պարզապես ուզում էինք, որ այս առաքելության ստեղծումը և դրա ուղղությունը դեպի մեր սահման համաձայնեցվի մեզ հետ, անձամբ ինձ հետ՝ հոկտեմբերին Պրահայում 2022 թվականին։ Եթե ​​այն ժամանակ պայմանավորվել էինք, որ այն կտևի երկու ամիս և բաղկացած լինի 40 հոգուց, այդպես էլ պետք է լիներ։ Երբ ես պայմանավորվում եմ, նույնիսկ բանավոր, ես միշտ հետևում եմ: Բայց Եվրոպան համարեց, որ իրավունք ունի խախտել այդ պայմանավորվածությունները։ Հետո, առանց մեզ հետ որևէ պայմանավորվածության, ոչ միայն երկարաձգեցին այս առաքելության ժամկետը, ընդլայնեցին այն, այլև, փաստորեն, խաթարեցին վստահությունը՝ հրավիրելով Եվրամիության անդամ չհանդիսացող երկրին»,- ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությունից հերթական անգամ դժգոհել է Ալիևը։

Նա, միաժամանակ, սպառնալիքներ է հնչեցրել դիտորդների հասցեին, ինչպես նաև դժգոհել Հայաստան այցի ժամանակ նրանց հետ պարեկություն արած Լեհաստանի նախագահից։

«Չեմ ուզում ցույց տալ, թե ինչ արագությամբ կփախչեն այնտեղից, եթե ինչ-որ մեկը պատահաբար մտնի Ադրբեջանի տարածք։ Մենք նրանց ասել ենք՝ դադարեցնել հեռադիտակների ցուցադրությունը։ Սակայն վերջերս եվրոպական երկրի նախագահը (նկատի ունի Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային – խմբ․) դրսևորել է անպարկեշտ պահվածք՝ հեռադիտակով Ադրբեջանին հետևելով։ Մի՞թե չէր տեսել մեկ շաբաթ առաջ, երբ այստեղ էր՝ Բաքվում։ Եթե ցանկանում էր նայել, ես նրան կուղարկեի Ղարաբաղ՝ սարերին նայելու։ Դա նշանակում է՝ վերաբերմունք։ Թշնամուն եք նայում հեռադիտակով»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի