«Զանգեզուրի միջանցք»-ը պետք է բացվի և կբացվի․ Ալիևը դարձյալ սպառնացել է՝ ՀՀ-ն «ֆաշիստական պետություն» անվանելով

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում դարձյալ խոսել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ից և սպառնալիքներ հնչեցրել։ Ալիևը նախ անդրադարձել է ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքներին և հայտարարել, թե «ավարտվել է նաև Սորոսի դարաշրջանը»՝ ակնարկելով Բայդենի վարչակազմին։

Ալիևը նշել է, թե Հայաստանի ղեկավարությունը պետք է դա հաշվի առնի։

«Պետք է հաշվի առնեն, որ Մերձավոր Արևելքում նրանց մերձավոր դաշնակցի՝ Ասադի բռնապետությունն արդեն նետվել է պատմության աղբանոցը, և դա շարունակվելու է, ուստի թող ճիշտ քայլ անեն։ Ադրբեջանը նրանց համար վտանգի աղբյուր չէ։ Մենք խաղաղություն և համագործակցություն ենք ուզում Հարավային Կովկասում, և թող մեզ չխանգարեն։ Նրանք չպետք է գործեն որպես աշխարհագրական պատնեշ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև։ «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի և կբացվի։ Ինչքան շուտ նրանք դա հասկանան, այնքան լավ»,- սպառնացել է Ալիևը։

Բացի այդ ՝ Ալիևը անդրադարձել է նաև ՀՀ-ի կողմից զենքի գնումներին՝ հայտարարելով, թե դա նոր լարվածության կբերի։
«Մենք դա չենք ուզում, մենք խաղաղություն ենք ցանկանում»,- ասել է Ադրբեջանի նախագահը՝ թեզ առաջ քաշելով, թե, իբր, «Հայաստանն իրականում սպառնալիքի աղբյուր է տարածաշրջանի համար և անկախ հայկական պետությունն, ըստ էության, ֆաշիստական պետություն է»։
«Քանի որ այդ երկիրը մոտ 30 տարի ղեկավարել են ֆաշիստական գաղափարախոսության կրողները, նրանք այս երկիրը կերտել են իրենց կերպարով։ Ադրբեջանը հարևան է ֆաշիստական պետությանը, և ֆաշիզմի վտանգը չի վերացել։ Հետևաբար՝ ֆաշիզմը պետք է ոչնչացվի։ Այն կոչնչացնի կամ Հայաստանի ղեկավարությունը կամ մենք։ Մենք այլ ելք չունենք»,- հայտարարել է Ալիևը՝ նշելով, թե Հայաստանը պետք է անհապաղ դադարեցնի սպառազինումը։
«Ֆրանսիան ու նրան զենք մատակարարող այլ երկրները պետք է չեղարկեն այդ պայմանագրերը։ Արդեն Հայաստան առաքված զենքերը պետք է վերադարձվեն։ Սա է մեր պայմանը»,-ասել է Ադրբեջանի նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի