Երեք կտրոն պատռել եմ, գցել աղբամանը․ QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կրճատվել է՝ դառնալով 3. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 12:47
Պատգամավորներն ԱԺ նախագահ են ընտրում. ՈՒՂԻՂ
03.08.2026 | 12:45
Ինչու եմ ես «պրիմիտիվ» ժեստի համար 2 ամիս կալանավորվել. Ռուբեն Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:36
«Ռուբինյանի՝ մարտի 1-ին կալանավորված հայրն անմեղ էր. այո՛, պարոն Քոչարյան, այդպես զարմացած մի նայեք»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:26
Հենրիխ Մխիթարյան. «Հիմա ես «Ինտերի» ամենատարեց խաղացողն եմ, և դա շատ բան է նշանակում»
03.08.2026 | 12:20
Վեց հրեաներ հարձակվել են Երուսաղեմի հայկական թաղամասում գտնվող Սուրբ Հակոբեանց վանքի մուտքի դռան վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:10
Այսօր ԱԺ նախագահ կընտրվի // Ուկրաինան Wildberries-ի հերթական պահեստին է հարվածել․ ԼՈՒՐԵՐ
03.08.2026 | 12:01
Լիխտենշտեյնը զանգվածային կիբերհարձակման է ենթարկվել․ 31,000 մարդու անձնական տվյալ է գողացվել
03.08.2026 | 11:51
Էդ մարդն «Արարատ» անունով ինչ ունի, հիմա վերցնում են. Խամոյանը՝ Ծառուկյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:42
Մենք արդեն փորձառու իշխանություն ենք․ Փաշինյանը ներկայացրեց Մակունցին և հրաժեշտ տվեց Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:35
Վահան Բիչախչյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել նոր մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:30
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները երկուշաբթի կվերսկսվեն
03.08.2026 | 11:19
Վեհափառն ի՞նչ ասաց. Նարեկ Կարապետյանը մանրամասներ է հայտնում Գարեգին Բ-ի հետ հանդիպումից
03.08.2026 | 11:10
Արագածոտնի մարզում նվազել են բնակարանային գողության և խարդախության դեպքերը. ՆԳՆ
03.08.2026 | 11:01
Ուկրաինան կրկին հարձակվել է Wildberries-ի վրա. hարված է հասցվել Վլադիմիրի պահեստին
03.08.2026 | 10:53
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 հավաքականը չի կարողացել մեդալ նվաճել ԱԱ-ում
Բոլորը

Սկզբում մեկ ամիս, հետո՝ 7 օր, հիմա` ավելի քիչ․ քաղաքացիները հունվարի առաջին օրերին հանկարծ պարզել են, որ հասարակական տրանսպորտի QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կրճատվել է՝ դառնալով 3, որոշների մոտ էլ՝ 4 օր։  

Արդյո՞ք մարդիկ տեղյակ եղել են այս փոփոխությունից․ Ֆեյսբուք սոցիալական ցանցում մեր հարցադրումը զարմացրել էր բազմաթիվ օգտատերերի․ պարզվում է՝ չգիտեին նորամուծության մասին։ 

Երբ վճարման այս եղանակը նոր էր ներդրվել, QR ուղետոմսը վավերական էր գնման պահից սկսած մեկամսյա ժամկետում և անվավեր էր դառնում այդ ժամանակատահվածում չօգտագործելուց հետո։ Նոյեմբերի վերջին քաղաքապետարանը հայտնեց, որ QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կկրճատվի՝ դառնալով 7 օր։ Հիմնավորել էին, թե դա արվում է տոմսային համակարգի անխափան աշխատանքն ապահովելու համար։ Թե մեկամսյա ժամկետն ինչով կամ ինչպես էր դրան խանգարում, չէին մասնավորեցրել։ 

Ինչո՞ւ է հիմա էլ վավերականության ժամկետը դարձել 3 կամ 4 օր․ որոշումն ընդունվել է Երևանի ավագանու դեկտեմբերի 24-ի նիստում։ Հարցը չզեկուցվող էր, այսինքն՝ նիստի ընթացքում քննարկում չի եղել, միայն դրվել է քվեարկության։ Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ դա արվել է բնակչության կողմից տոմսային միասնական համակարգին անցում կատարելու և համակարգի անցումը սահուն ապահովելու նպատակով։ Ի՞նչ նկատի ունի քաղաքային իշխանությունը․ Factor TV-ի հարցին ի պատասխան՝ քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանն ասաց՝ ավագանու որոշման մեջ ամեն ինչ գրված է, հավելելու ոչինչ չկա։

Ավագանու ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանի դիտարկմամբ` սա միակ դեպքը չէ, երբ նման կարևոր նախագիծը նիստի օրակարգ է մտնում չզեկուցվող տարբերակով։

Ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն էլ, քննադատություններին ի պատասխան, ասում է՝ ավագանու որոշումը հրապարակված է եղել քաղաքապետարանի կայքէջում և առանձին իրազեկելու կարիք չի եղել։ Բայց ուշագրավ է, որ թեև միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրման հետաձգման մասին կար ավագանու որոշում, բայց քաղաքապետի մամուլի քարտուղարը նաև հաղորդագրություն էր տարածել՝ այդպիսով իրազեկելով քաղաքացիներին։ 

Որքանո՞վ է որոշումը հիմնավոր․ Գալջյանը, բացի նախագծում առկա հիմանովորումից, հավելյալ ոչինչ չասաց։ Ավագանու ընդդիմադիր անդամ Իզաբելլա Աբգարյանն էլ ասում է՝ QR կոդի վավերականության ժամկետների կրճատումը սպառողների իրավունքների խախտում է։

«Թել-Սել»-ում ավտոբուսից և մետրոյից օգտվելու փաթեթ էլ է գործում․ 10 ուղևորությունը՝ 1000 դրամ, վավերականության ժամկետն այս դեպքում 30 օր է։ 

Ի դեպ, քաղաքացիներն այսօր դժգոհում էին նաև մասնավորի փոխարեն հունվարի  1-ից երթուղի դուրս եկած գերմանական «MAN»-ի դիզայնով  չինական «Zhong Tong» ավտոբուսների աշխատանքի պարբերականությունից։

Հունվարի 1-ից կապարակնքվել են 100 դրամանոց մետաղադրամ ընդունող սարքերը․ տրանսպորտից օգտվելու համար գործում է «Թել-Սել»-ով վճարման էլեկտրոնային ու թղթային տարբերակը և բանկային քարտով վճարումը։ Վճարման այս տարբերակներն էլ հաճախ խնդիրներ են ստեղծում։ Բացի այդ, կան կանգառներ, որտեղ «Թել-Սել» տերմինալ տեղադրված չէ, մարդիկ ստիպված են ուղետոմս գնելու համար քայլել մի քանի հարյուր մետր։

Փետրվարի 1-ից գործելու են տրանսպորտից օգտվելու նոր փաթեթեներ և ավագանու այս որոշումը, այսինքնъ QR ուղետոմսերի վավերականության ժամկետի կրճատումը, գործելու է մինչև փետրվար։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան