Սպասում ենք տեսնենք՝ ինչպե՞ս են իշխանությունները անցնելու այս քննությունը․ Զարուհի Փոստանջյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

«Երկիր Ծիրանի» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի համոզմամբ՝ բոլորս պետք է մայրաքաղաքը դուրս բերենք այն անմխիթար վիճակից, որում հայտնված է։

«Այն թունավոր օդը, որ կա, շնչում ենք բոլորս, հետևաբար, պետք է լուծվեն Երևանի խնդիրները,  և պետք է դրան ուղղված գործողություններ կատարենք»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետի թեկնածուն։

Վերջինս նշեց, որ ում իր քվեն հանձնի քաղաքացին՝ իրենք կշնորհավորեն և կպահանջեն, որ այդ ուժը իր ծրագրերն իրականացնի: «Քաղաքապետը նաև ծառայություններ մատուցող անձ է, իսկ դա հանրային կառավարումն է, քաղաքական կենսագրություն  է ու կամք»,- ասաց նա։

Հարցին՝ ինչո՞վ է պամանավորված հանգամանքը, որ նախորդ ընտրությունների ժամանակ ակտիվորեն շրջում էր ընտրատեղամասերում և բարձրաձայնում արձանագրված թերացումները, իսկ հիմա ոչ, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց․ «Գործող իշխանությունը ստանձնել է պարտականությունը՝ անցկացնել արդար, ազատ, թափանցիկ պայմաններում ընտրություններ: Հետևաբար, այս իշխանության քննությունն է, այլ ոչ թե մեր պայքարը ընտրակեղծարարության դեմ, իշխանությունը ստանձնողները հենց դա են պարտավորվել, հետևաբար, մենք սպասում ենք տեսնենք՝ ինչպես են հանձնելու քննությունը, որովհետև իրենց ձեռքում են այն լծակները, որի միջոցով պետք է կանխվեն ընտրակեղծարարություններն ու խախտումները»,- նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։