Կալանավորված լրագրողների թվով Ադրբեջանը Եվրոպայում առաջին հնգյակում է

Լուրեր

07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
Բոլորը

Ադրբեջանը եվրոպական այն հինգ երկրներից մեկն է, որտեղ ամենաշատ լրագրողներն են կալանավորվել։ Այս մասին ասվում է Լրագրողների միջազգային ֆեդերացիայի (IFJ) տարեկան զեկույցում, որի տվյալները մեջբերում է ադրբեջանական Թուրան գործակալությունը։

Հետազոտության համաձայն՝ 2024 թվականին ամբողջ աշխարհում ձերբակալվել է 516 լրագրող։ Նախորդ տարիների համեմատ՝ կտրուկ աճ է գրանցվել․ 2023-ին ձերբակալվել էր 427, 2022-ին՝ 375 լրագրող։

Չինաստանը շարունակում է մնալ լրագրողների ամենամեծ բանտը, որտեղ 135 լրատվամիջոցների աշխատակից է ազատազրկված: Նրան հաջորդում են Իսրայելը՝ 59 պաղեստինցի լրագրողներով, Մյանման՝ 44 լրագրողով։

Ներկայում Ադրբեջանի բանտերում 25 լրագրողներ կան, մեկ այլ ադրբեջանցի լրագրող՝ Աֆղան Սադիգովը, Բաքվի պահանջով ձերբակալվել է Վրաստանում։

Եվրոպայում կալանավորված լրագրողների թվով Ադրբեջանը Ռուսաստանի (38), Բելառուսի (30), Ուկրաինայի (28) և Թուրքիայի (20) հետ միասին առաջին հնգյակում է։

Միաժամանակ, նշվում է, որ 2024 թվականին աշխարհում սպանվել է 122 լրագրող և լրատվամիջոցների աշխատակից, որոնցից 14-ը կանայք են։

Ֆեդերացիան նախորդ տարին գնահատել է որպես լրագրողների համար ամենամահաբերներից մեկը: Զեկույցի համաձայն՝ Մերձավոր Արևելքում և արաբական աշխարհում սպանվել են 77 լրագրողներ, Աֆրիկայում՝ լրատվամիջոցների 10 աշխատակիցներ, Ամերիկայում՝ 9, Եվրոպայում՝ 4։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի