Սաուդյան Արաբիայի Մեքքա և Մեդինա քաղաքներում հեղեղումներ են. հայտարարվել է վտանգավորության կարմիր աստիճան

Լուրեր

09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Սաուդյան Արաբիայի Մեքքա և Մեդինա քաղաքները, որոնք մահմեդականների կողմից սուրբ են համարվում, գրեթե ամբողջությամբ հեղեղվել են երկրին պատուհասած հորդառատ անձրևի պատճառով։ Սաուդյան Արաբիայի օդերևութաբանական կենտրոնը հունվարի 7-ի գիշերը նախազգուշացրել է հորդառատ անձրևների և ուժեղ քամիների մասին, որոնք սպասվում են ամբողջ օրվա ընթացքում և, ամենայն հավանականությամբ, կավարտվեն միայն հունվարի 8-ին։

Դատելով ականատեսների կողմից սոցցանցերում հրապարակված կադրերից՝ ուժեղ ջրահոսքը քշում է մեքենաները, իսկ չոր ասֆալտապատ փողոցներն անցել են ջրի տակ։

Ջիդայի միջազգային՝ Սաուդյան Արաբիայի ամենածանրաբեռնված օդանավակայանում, թռիչքների զգալի հետաձգումներ են եղել։

Առավել կործանարար եղանակ է դիտվում Մեքքայում, Ջիդայում և Մեդինայում։ Մի շարք մարզերում հայտարարվել է տագնապի կարմիր մակարդակ՝ նոր հեղեղումների, ամպրոպի, կարկուտի և փոշու հնարավորությամբ։

Մեքքայի Ճգնաժամային և աղետների կառավարման կենտրոնը տեղացիներին հորդորել է պատրաստ լինել հասարակական տրանսպորտի և խանութների աշխատանքների խափանումներին, իսկ վարորդներին և ծովափնյա այցելուներին՝ զգուշություն ցուցաբերել և խուսափել վտանգավոր տարածքներից:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի

 

 

https://x.com/JazeeraRaajjey/status/1876521270596223214