Ադրբեջանական SOCAR-ը 7 միլիարդ դոլար կներդնի Թուրքիայում

Լուրեր

07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
Բոլորը

Ադրբեջանի պետական ​​նավթային SOCAR ընկերության թուրքական մասնաճյուղը նախատեսում է շուրջ 7 միլիարդ դոլար ծախսել պոլիոլեֆինի արտադրության մի քանի նոր գործարաններ հիմնելու համար՝ իր Petkim ստորաբաժանման հզորությունն ընդլայնելու նպատակով։ Այս մասին հայտարարել է SOCAR-ի Թուրքիայի մասնաճյուղի վերամշակման և նավթաքիմիական ստորաբաժանման ղեկավար Քանան Միրզաևը, գրում է Duvar-ը՝ վկայակոչելով Reuters-ին։

«2025-2026 թվականներին կպատրաստվի օբյեկտների մանրամասն ինժեներական նախագիծ (FEED), որը կպահանջի մոտ 50 միլիոն դոլար նախնական ներդրումներ»,- ասել է Միրզաևը։

Նա նշել է, որ որոշումը հաստատվել է խորհրդի դեկտեմբերյան նիստում, և նախատեսվում է, որ նախագիծը կիրականացվի առաջիկա հինգից տասը տարիների ընթացքում։

«Թուրքիան ներմուծում է իր պոլիոլեֆինների մինչև 90%-ը: Այս նախաձեռնությունը կնվազեցնի կախվածությունը ներմուծումից և կխթանի Թուրքիայի SOCAR-ի եկամուտները»,- ասել է Միրզաևը:

Ներդրումային վերջնական որոշումը սպասվում է մինչև 2026 թվականի վերջ։

Շուրջ 60 տարի առաջ հիմնադրված Petkim-ն ամբողջությամբ դարձել է SOCAR-ի սեփականությունը 2008 թվականին՝ այն բանից հետո, երբ ադրբեջանական ընկերությունը ձեռք բերեց վերահսկիչ բաժնետոմսերը 2,04 միլիարդ դոլարով: Այն շահագործում է 16 արտադրական գործարան և 2024 թվականին արտադրել է 2 միլիոն տոննա նավթաքիմիական արտադրանք՝ բավարարելով Թուրքիայի ներքին պահանջարկի 11 տոկոսը։

Հավելենք, որ պաղեստինցիների դեմ Իսրայելի ռազմական գործողությունների վերաբերյալ Թուրքիայում հասարակական բուռն բողոքից հետո երկրի Առևտրի նախարարությունը հայտարարել էր, որ Անկարան ամբողջությամբ դադարեցրել է առևտուրն Իսրայելի հետ: Այնուամենայնիվ, հայտնի է, որ երկրում գործող մի քանի խոշոր ընկերություններ շարունակում են իրենց կապերը իսրայելական կազմակերպությունների հետ:

SOCAR-ն էներգակիրներ է մատակարարում Իսրայելին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով, և մի քանի պետական ​​պաշտոնյաներ հանդիպել են ընկերության ներկայացուցիչների հետ շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին, թեև կառավարությունն իրեն դրսևորել է որպես պաղեստինամետ: Պաղեստինամետ մի քանի ցուցարարներ էլ ձերբակալվել են SOCAR-ի դեմ բողոքի ակցիաների ժամանակ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի