Ո՞վ կպատկերացներ․ Ֆրանսիան ենթարկվել է անընդունելի միջամտության, քանի որ մենք պաշտպանում ենք միջազգային իրավունքը և Հայաստանը․ Մակրոն

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայում հավատարմագրված դեսպանների հետ  հանդիպմանն անդրադարձել է  աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին։ «Ո՞վ կպատկերացներ․․․ Ֆրանսիան ենթարկվել է անընդունելի միջամտության Նոր Կալեդոնիայում Ադրբեջանի կողմից, որը մտածում էր այնտեղ լուծել իր անըմբռնելի սխալները, քանի որ մենք պաշտպանում ենք միջազգային իրավունքը և Հայաստանը։ Ո՞վ կպատկերացներ դա։ 10 տարի առաջ, եթե մեզ ասեին, որ աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցերից մեկի սեփականատերը կաջակցի նոր միջազգային շարժմանը և ուղղակիորեն կմիջամտի ընտրություններին, այդ թվում՝ Գերմանիայում, ո՞վ կպատկերացներ դա։ Սա այն աշխարհն է, որտեղ մենք ապրում ենք, և որտեղ մենք պետք է դիվանագիտություն բանեցնենք»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։

«Եվ այսպես, վտանգված է միջազգային կարգի և այս կանոնների վստահելիությունը: Բայց ամենից առաջ այն պատճառով, որ վերջին տարիներին Ռուսաստանը ավելացրել է իր ագրեսիվությունը, ինչպես նաև փոխել է իր ագրեսիվության բնույթը եվրոպացիների և մոլորակի մի մեծ մասի նկատմամբ: Վարքագծի արմատական ​​այս փոփոխությունը տեղի է ունեցել միջուկային դոկտրինի առումով, որը Մոսկվան մեծապես խստացրել է իր հարևաններին սպառնալու համատեքստում: Սա  նոր չէ, քանի որ վերջին տասնամյակների ընթացքում մենք տեսել ենք լարվածության աճ: Այժմ դա շատ ավելի պարզ է, շատ ավելի հստակ:  Ռուսաստանը, կտրուկ փոխելով իր դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ, աջակցեց Ադրբեջանի գործողություններին, քանի որ առաջին անգամ Հայաստանն ունեցավ խիզախ վարչապետ, որը դեմ կանգնեց  իրեն։ Վրաստանում  ՌԴ-ն իրադրությունն ակնհայտորեն ապակայունացրեց ու կեղծ ընտրական գործընթաց եղավ։ Մոլդովայում նա նույն բանը փորձեց, սակայն ձախողվեց։ Եվ ես ողջունում եմ նախագահ Մայա Սանդուի քաջությունն ու վճռականությունը: Մեզ մնում է հավաքականորեն զգոն լինել մի քանի ամսից սպասվող խորհրդարանական ընտրությունների հարցում»,- մասնավորապես ասել է Մակրոնը։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի