Նոր համաճարա՞կ․ Չինաստանում մետապնևմովիրուսի բռնկում է

Լուրեր

10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
10.08.2026 | 20:23
Հանրային լսումներ՝ Կապանի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի վերաբերյալ
10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
10.08.2026 | 19:24
20 հազարից ավելի խախտում՝ մեկ շաբաթում․ պարեկային ծառայության արդյունքները
10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

COVID-19 համավարակից հինգ տարի անց Չինաստանում  մարդու մետապնևմովիրուսի՝ HMPV-ի բռնկում է գրանցվել: Հիվանդությունը սովորաբար թեթև ընթացք է ունենում, սակայն թույլ իմունիտետով հիվանդների մոտ այն կարող է վերածվել թոքաբորբի և մահացու լինել։
Պաշտոնական Պեկինը հավատացնում է որ ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենում, սակայն սոցիալական ցանցերում տարածվում են գերծանրաբեռնված հիվանդանոցների տեսանյութեր ու լուսանկարներ։
Դեկտեմբերի 23-ից 29-ը հիվանդանոցներից վերցված շնչառական նմուշները դրական են եղել գրիպի վիրուսի, մարդու մետապնևմովիրուսի (HMPV) և ռինովիրուսի համար,  հայտնել է Չինաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման գործակալությունը։
Չինաստանում մետապնևմովիրուսով վարակվածների թիվն աճում է 14 տարեկան և ավելի փոքր երեխաների շրջանում, իսկ հիվանդությունն առավել տարածված է հյուսիսային նահանգներում։

Ինչպես նշում է Daily Star-ը, վիրուսն արդեն զգալի լարվածություն է ստեղծել տեղական առողջապահական համակարգում: Պաթոգենի ախտանշանները նման են COVID-19-ի և գրիպի ախտանշաններին՝ ազդելով թոքերի վրա:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Չինաստանի իշխանությունները դեռ պաշտոնապես արտակարգ դրություն չեն հայտարարել։ The Independent թերթը գրում է, որ Պեկինը նվազեցնում է խնդրի մասշտաբները։
Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը նշել է, որ վիրուսները հաճախ են տարածվում ձմեռային սեզոնի ընթացքում, և դա նորմալ երևույթ է։
«Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ Չինաստանի կառավարությունը հոգ է տանում Չինաստանի քաղաքացիների և Չինաստան ժամանող օտարերկրացիների առողջության մասին», – ասել է Մաոն՝ հավելելով, որ «Չինաստանի տարածքում ճանապարհորդելն անվտանգ է»:

Բացի այդ, վիրուսի դրական թեստերի թվի աճ է գրանցվել Մեծ Բրիտանիայում, որտեղ HMPV հայտնաբերվել է բոլոր թեստավորված հիվանդների 4,5%-ի մոտ: Ղազախստանում ևս հայտնաբերվել է հիվանդության 30 դեպք։

Ինչ է մետապնեվմովիրուսը

ԱՀԿ-ն պաշտոնական կայքում ներկայացրել է, թե ինչ է մետապնևմավիրուսը։ Մարդու մետապնևմովիրուսը բավականին տարածված շնչառական վիրուս է, որը սովորաբար առաջացնում է մեղմ ախտանիշներ, ինչպիսիք են հազը, ջերմությունը, քթի խցանվածությունը և խզզոցը։ Այնուամենայնիվ, ծանր դեպքերում վարակը կարող է հանգեցնել թոքաբորբի, հատկապես՝ նորածինների, տարեցների կամ քրոնիկ հիվանդություններ ունեցողների մոտ: Վիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, սերտ շփման միջոցով կամ աղտոտված մակերեսների միջոցով։ Այս պահին HMPV-ի բուժման համար չկա հատուկ հակավիրուսային թերապիա, ինչպես նաև պատվաստանյութ՝ այն կանխելու համար:

Պարզ միջոցները, որոնք կիրառվում են շնչառական այլ  վարակների դեպքում (գրիպ, COVID-19) մետապնևմովիրուսի դեպքում ևս կարող են կանխել վարակի տարածումը և նվազեցնել ռիսկերը:

  • Մնացեք տանը, եթե հիվանդ եք և դիմակներ կրեք մարդաշատ վայրերում կամ վատ օդափոխվող տարածքներում,
  • Փակեք բերանը արմունկով կամ անձեռոցիկով, երբ հազում եք կամ փռշտում,
  • Պարբերաբար լվացեք ձեռքերը և մաքրեք մակերեսները:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի