Աղմկոտ ձերբակալություն, բուհերի փակման վտանգ, «Գոյ»-ը՝ փողոցում. 2024-ի «կուլտուրական» սկանդալները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.06.2026 | 18:41
Իրանը հայտարարել է Օմանի ծոցում ամերիկյան ռազմանավերի վրա «նախազգուշական» հրթիռներ և ԱԹՍ-ներ արձակելու մասին
05.06.2026 | 18:30
ՌԴ-ի սանկցիաներին պետք է դիմանալ և դիմակայել․ ՀՀ ինքնիշխանությունը սակարկելի չէ․ Գարեգին Չուգասզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 18:18
Վարժական հավաքները մեկնարկելու են ընտրություններից 2 օր անց․ հավաքների ամսաթվերը Կառավարությունը հրապարակել է հունվարին
05.06.2026 | 18:09
Լուիս դե լա Ֆուենտե․ «Հաճելիորեն զարմացած էի Իրաքի հավաքականի խաղով»
05.06.2026 | 18:00
Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի և Վրաստանի քաղաքացիներին
05.06.2026 | 17:51
Նոր ձերբակալություններ ու կալանավորումներ՝ ընտրությունների նախաշեմին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 17:42
«Հանրապետություն»-ը դիմեց ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 17:41
2006-ից ՌԴ-ում եմ ապրում, եկել եմ ընտրություններին մասնակցեմ, հետ գնամ. Քոչարյանի աջակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 17:30
Խաբեության զոհ եմ, անչափահաս երեխայիս հետ մնացել եմ դրսում. քաղաքացի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 17:30
Ռուսաստանն անմեղսունակ արտաքին քաղաքականություն ունի, Հայաստանը պետք է պատրաստվի վատագույնին․ Գարրի Կասպարով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 17:23
ՀԿԿ-ն Արման Սահակյանին վերագրվող գաղտնալսում է հրապարակել․ «Մեկի ջեբը 20 հազար կդնես, մեկին 10»
05.06.2026 | 17:22
ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը քաղաքական ուժերին կոչ է անում հանձնառու լինել ժողովրդավարությանն ու եվրաինտեգրմանը
05.06.2026 | 17:12
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների են փոխանակել՝ 185-ը 185-ի դիմաց
05.06.2026 | 17:09
Հայկ Մամիջանյանը ԱՊՀ ՄԽՎ դիտորդներին ներկայացրել է իր մտահոգությունները նախընտրական իրավիճակի վերաբերյալ
05.06.2026 | 17:03
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Եվրախորհրդի դիտորդական առաքելության ներկայացուցիչներին
Բոլորը

Օսկարյան կրքեր, թատերական աղմուկ, սկանդալային ձերբակալություն, բուհերի փակման վտանգ. 2024-ը կրթության ու մշակույթի ոլորտում աչքի ընկավ աղմկահարույց մի շարք զարգացումներով: Factor TV-ն ամփոփել է տարվա ընթացքում բարձրաձայնած խնդիրներն ու փորձել պարզել՝ ի՞նչ լուծում են դրանք ստացել տարեվերջի դրությամբ։

Եվ այսպես` փետրվարին կրքերը թեժացան Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 հիմնական դպրոցում. աշակերտներից շատերը պահանջում էին տնօրեն Նվարդ Հովսեփյանի հեռացումը, ծնողներն էլ բողոքի ակցիա նախաձեռնեցին: Ըստ նրանց՝ տնօրենի երեք տեղակալները և ուսուցիչներից շատերը տնօրենի պատճառով ազատման դիմում էին գրել և հեռացել։

Դպրոցի տնօրեն Նվարդ Հովսեփյանն ավելի ուշ լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ դպրոցում իսկապես կան որոշ տարաձայնություններ: Լուծումը, սակայն, մեկը եղավ. դպրոցի տնօրեն Նվարդ Հովսեփյանն ազատվեց աշխատանքից: Հակակոռուցիոն կոմիտեում տնօրենին առնչվող քրեական վարույթ կա։ Կոմիտեից Factor.am-ին հայտնեցին, որ ընթանում է նախաքննություն, մեղադրյալի կարգավիճակում գտնվող անձ չկա:

Մարտի վերջից «Գոյ» թատրոնի դռները պարզապես փակվեցին դերասանների առաջ։ Բանը հասավ նրան, որ «Գոյ»-ի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանն անժամկետ նստացույց արեց։ Իսկ պատճառը Կառավարության որոշումն էր՝ «Գոյ» թատրոնը Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին միավորելու մասին:

Արդեն նոյեմբերին «Գոյ»-ից հայտարարեցին, որ վերսկսելու են իրենց բնականոն աշխատանքը: Նրանք պնդեցին՝ Արդարադատության նախարարությունը փաստել է՝ 9 ամիս շարունակ թատրոնի գործունեությունմ ապօրինաբար է դադարեցված եղել: «Գոյ»-ի դերասանների առջև մուտքի դուռը, սակայն, այդպես էլ չբացվեց։ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը պարզապես չտվեց բանալին՝ պատճառաբանելով՝ չկա դատարանի որևէ որոշում, ըստ որի՝ կարող են վերսկսել բնականոն աշխատանքը։ Թատրոնն իր իրավունքների պաշտպանության համար դեկտեմբերին դիմեց Վարչական դատարան, սակայն միջնորդությունը մերժվեց: «Գոյ»-ն արդեն պատրաստվում է դիմել Վերաքննիչ դատարան:

Մարտին Կոնսերվատորիայում բողոքի մեծ ալիք բարձրացավ այն բանից հետո, երբ հրապարակվեց բուհերի խոշորացման ծրագիրը: Ըստ այդմ, նախատեսվում է Կոնսերվատորիան տեղափոխել դեռևս նախագծման փուլում գտնվող «Ակադեմիական քաղաք»: Բուհի անձնակազմն ու երաժշտական համայնքն իրենց վրդովմունքն ու մտահոգությունը հայտնեցին Հայաստանի միակ մասնագիտական երաժշտական բարձրագույն հաստատության ապագայի վերաբերյալ՝ նշելով, որ վԵրևանի կենտրոնում գտնվող բուհն իր շրջակայքով արդեն իսկ առանձին ու վաղուց ձևավորված մշակութային կլաստեր է:

Ի վերջո, բուհի կարծիքը հաշվի կառնվի՞: Կոնսերվատորիայից Factor TV-ին հույս հայտնեցին, որ ժամանակի ընթացքում կկարողանան իրենց դիրքորոշումն առաջ տանել, իսկ առայժմ բուհում հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում: Դեմ չեն, որ Ակադեմիական քաղաքում երաժշտական մասով արվեստի կլաստեր լինի, բայց՝ ոչ բուհի փոխարեն:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան