Հրապարակվել է Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման փաթեթի նախագիծը

Լուրեր

20.12.2025 | 20:00
100,000 ռուբլի՝ ՀՀ-ում լրտեսության համար․ ՌԴ քաղաքացիները Հայաստանում տվյալներ են հավաքել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.12.2025 | 19:36
Ուկրաինան և Պորտուգալիան պայմանավորվել են ծովային դրոնների արտադրության շուրջ
20.12.2025 | 19:15
Յուրա Մովսիսյան․ Սպերցյանը Ռուսաստանի լավագույն ֆուտբոլիստն է
20.12.2025 | 19:00
Օվերտոնի պատուհանի կիրառմամբ պայքար է. ասվում է այն, ինչ թույլատրելի չէր. Գևորգ Տեր-Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.12.2025 | 18:45
ՀՀ-ն ՍԾՏՀ նիստում ընդգծել է տարածաշրջանային համագործակցության և հաղորդակցությունների ապաշրջափակման կարևորությունը
20.12.2025 | 18:06
Ֆուտզալի միջազգային ընկերական մրցաշարի մասնակիցներից մեկը չի ժամանել Երևան
20.12.2025 | 17:32
Եղեգնաձորի տներից մեկում և ավտոտնակում հրդեհ է բռնկվել
20.12.2025 | 17:10
Էդուարդ Սպերցյանը հանդիպել է Զլատան Իբրահիմովիչի հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
20.12.2025 | 16:56
Մենք չենք համաձայնի, որ մեզ ինչ-որ մեկը վերահսկի. Զելենսկին՝ Պուտինին
20.12.2025 | 16:37
Վահան Բիչախչյանը նոր մարզիչ կունենա «Լեգիայում»
20.12.2025 | 16:21
Վարչապետը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել տեխնոլոգիաների, գիտության և կրթության ոլորտների ներկայացուցիչների հետ
20.12.2025 | 16:04
Հենրիխ Մխիթարյան. Ցավալի պարտություն էր, հիասթափությունը մեծ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.12.2025 | 15:51
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
20.12.2025 | 15:32
Աբովյանում 4 մեքենա է բախվել. կան տուժածներ
20.12.2025 | 15:19
Լիոնի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի շենքում «Սյունիքի այգի» է անվանակոչվել ձմեռային այգին
Բոլորը

Հայաստանի կառավարությունը հրապարակել է առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման օրենսդրական փաթեթի նախագիծը, որն ունի մի շարք կարևոր նպատակներ՝ բնակչությանը հասանելի և որակյալ առողջապահական ծառայություններ տրամադրելու, առողջապահական ծախսերի արդյունավետությունն ավելացնելու և ֆինանսական մատչելիությունը բարձրացնելու համար։ Նախագիծը հրապարակվել է e-draft իրավական ակտերի, նախագծերի հրապարակման միասնական կայքում։

ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի շրջանակում առանձնացվել է առողջապահության ոլորտի զարգացումը որպես հիմնական առաջնահերթություն: Ծրագրի 4.5 կետում նշվում է, որ առողջապահական ծառայությունների մատչելիությունն ու հասանելիությունը պետք է ապահովվեն համապարփակ ապահովագրության համակարգի ներդրմամբ։ Այս համակարգը կկրճատի բժշկական օգնության և սպասարկման ծախսերը, բարձրացնի առողջապահական ծառայությունների հասանելիությունն ու որակը։

ՀՀ առողջապահության ֆինանսավորման համակարգը, համեմատած Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ, ունի ցածր պետական ֆինանսավորում։ Վերջին 25 տարիների ընթացքում առողջապահական ծախսերը կազմել են ՀՆԱ-ի ընդամենը 1.4 տոկոսը։ Սա բնակչության մեծ մասի համար բժշկական օգնություն ստանալու հարցում բերում է ֆինանսական խոչընդոտների։

Նախագծով առաջարկվում է առողջության համապարփակ ապահովագրության համակարգի փուլային ներդրում։ Այն ներառում է հետևյալ հիմնական դրույթները․

Ապահովագրական փաթեթ. տրամադրվելու են հիմնական բժշկական ծառայություններ, ներառյալ հիվանդությունների կանխարգելման, բուժման, դեղերի և բժշկական պարագաների ծածկույթ։

Ապահովագրավճարների վճարում. ապահովագրավճարները կվճարվեն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև պետության կողմից։ Տարիքային և եկամտային ցուցանիշներով նախատեսվում է պետության կողմից որոշ խմբերի սուբսիդավորում։

Ապահովագրական դեպքեր. ապահովագրված անձանց հիվանդության կամ բուժման անհրաժեշտության դեպքում ծախսերը կփոխհատուցվեն ապահովագրական համակարգի միջոցով։

Պայմանագրային հարաբերություններ. Առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամը պայմանագրեր կկնքի բժշկական կազմակերպությունների և դեղատների հետ՝ ապահովագրված անձանց համար ծառայությունների մատուցման շրջանակում։

Առողջության համապարփակ ապահովագրության համակարգի կառավարումը կիրականացնի հատուկ ստեղծված ոչ առևտրային կազմակերպություն՝ Առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամը։ Այն կկառավարվի հոգաբարձուների խորհրդի կողմից, որը բաղկացած կլինի պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից։

Հիմնադրամի ֆինանսական աղբյուրները կներառեն ապահովագրավճարներ, պետական բյուջեի հատկացումներ, ինչպես նաև այլ միջոցներ։

Ապահովագրության ներդրումը նախատեսում է առողջապահական ծախսերի ավելացում, որը կֆինանսավորվի պետական բյուջեի և մասնավոր ապահովագրավճարների միջոցով։ Միջնաժամկետ հեռանկարում ծախսերի ավելացումը կկազմի ՀՆԱ-ի շուրջ 4 տոկոսը, ինչը նպաստելու է բժշկական ծառայությունների հասանելիության բարելավմանը և առողջապահական ծախսերի մասնավոր հատվածի բեռի նվազմանը։

Նախագծի ընդունման և համակարգի ներդրման արդյունքում ակնկալվում է բարձրացնել առողջապահական ծառայությունների հասանելիությունն ու որակը, նվազեցնել ֆինանսական պատճառներով բժշկին չդիմող բնակչության տեսակարար կշիռը, կճատել աղքատության մակարդակը, բարելավել բնակչության առողջության ցուցանիշները՝ ներառյալ կյանքի միջին տևողությունը։

Նախագծի փաթեթին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով։