Արդյունք կունենանք ինչ-որ մի օր. նախարարը՝ «Վերին Լարսին» այլընտրանք ցամաքային ճանապարհ ունենալու մասին

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ հայկական կողմը չի կարող ներգրավված լինել Ռուսաստանի և Վրաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը:

Հիշեցնենք՝ Մոսկվայի և Թբիլիսիի ներկայացուցիչները պայմանավորվել են անցնել 2011 թվականին Ռուսաստանի և Վրաստանի միջև ստորագրված՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքներով «Առևտրային միջանցքների մասին» պայմանագրի կյանքի կոչմանը:

«Հայկական կողմը չի կարող ներգրավված լինել, բոլորն էլ հայտարարություններում ասում են՝ դա ռուս-վրացական հարաբերություններն են և իրենց քննարկումները, որին մասնակցում է շվեցարական կողմը: Դա եռակողմ քննարկումներ են»,- նշեց նախարարը:

Տարակուսանքին, թե հայկական կողմը կողքի՞ց է հետևելու իր համար ռազմավարական կարևորություն ունեցող այս գործընթացին, նախարարը հարցով պատասխանեց՝ «Ի՞նչ եք կարծում»:

Վահան Մարտիրոսյանն անդրադարձավ նաև «Վերին Լարսին» այլընտրանք ցամաքային ճանապարհին՝ հույս հայտնելով, որ մի օր արդյունք կլինի: «Ես չեմ ասում, որ էս անգամ անպայման վերջնական արդյունք կունենանք, բայց արդյունք կունենանք ինչ-որ մի օր»,- հայտարարեց նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում

Շողիկ Գալստյան