Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ուղևոր է մահացել

Լուրեր

19.12.2025 | 17:29
Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքին կվերադարձվի 13.7 հա մակերեսով հողատարածք. Դատախազության հայցը բավարարվել է
19.12.2025 | 17:20
Մայր Աթոռը՝ պատարագներին Կաթողիկոսի անունը զեղչելու մասին
19.12.2025 | 17:17
Ձուն թանկացել է, շաքարավազն՝ էժանացել․ 11-ամսյա գնաճի տվյալները
19.12.2025 | 17:11
Հունվարի 3-ին՝ «Ֆեստիվառ» Ջերմուկում
19.12.2025 | 17:00
Գևորգ Կոստանյանին ՀՀ-ին հանձնելու նոր միջնորդություն է ուղարկվել ՌԴ
19.12.2025 | 16:49
Ինձ չեն ստիպել, ես եմ դիմում գրել, դուրս եկել. Աղազարյանի որդին՝ ՔՊ-ից և աշխատանքից դուրս գալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 16:40
Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
19.12.2025 | 16:38
Խոզի, գառան միսն ու իշխան ձուկը թանկացել են
19.12.2025 | 16:36
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանը հոգևորականների մեղադրեց գործակալ լինելու մեջ․ փա՞ստ, թե քաղաքական հայտարարություն
19.12.2025 | 16:27
Աննախադեպ արդյունք՝ հայկական բռնցքամարտում
19.12.2025 | 16:20
Ադրբեջանից Հայաստան է ժամանել նավթամթերքով բեռնված գնացքը
19.12.2025 | 16:18
TikTok-ն իր ամերիկյան ստորաբաժանումը վաճառելու գործարք է կնքել
19.12.2025 | 16:09
Ադրբեջանի Մեջլիսը դատապարտել է Բաքվի դեմ Եվրախորհրդարանի բանաձևը
19.12.2025 | 15:58
Մինչև տարեվերջ նախատեսվում է ապամոնտաժել Սևանա լճի ափամերձ տարածքներում տարբեր անձանց պատկանող 10 կառույց
19.12.2025 | 15:50
Մայր Աթոռը՝ Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող եպիսկոպոսների դիմումի ընթացքի մասին
Բոլորը

Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող «Հայկական ավիաուղիներ» ընկերության օդանավում այսօր քաղաքացի է մահացել։ «Հայկական ավիաուղիներ»-ի մամուլի խոսնակ Դիանա Կարապետյանը Factor.am-ին հայտնեց, որ մահացած ուղևորը միջին տարիքի տղամարդ է։

«Ուղևորներից մեկի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։ Անձնակազմը փորձել է առաջին բուժօգնություն ցուցաբերել։ Ուղևորների մեջ երկու բժիշկ է եղել, նրանք ևս փորձել են օգնություն ցույց տալ։ Վայրէջքից անմիջապես հետո շտապօգնության բրիգադներ են մոտեցել բուժօգնության համար։ Ցավոք, քաղաքացու կյանքը փրկել չի հաջողվել»,- նշեց ընկերության մամուլի խոսնակը։

«Հայկական ավիաուղիներ» ընկերությունից հայտնում են, որ մինչ չվերթը տղամարդն առողջական վիճակի հետ կապված որևէ բողոք չի հայտնել։

Անի Թամրազյան