Քաղցկեղի պատվաստանյութից մինչև մամոնտների վերակենդանացում. 2024-ի գիտատեխնոլոգիական նորությունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.12.2025 | 11:35
Արցախից տեղահանված քանի անձ է ՀՀ քաղաքացիություն ստացել․ փոխնախարարը թվեր ներկայացրեց
16.12.2025 | 11:24
ՀԿԿ նախագահը մասնակցում է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների 11-րդ համաժողովին
16.12.2025 | 11:12
ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները հյուրընկալվել են ԱԳՆ-ում․ տեղի է ունեցել տոնածառի լույսերի վառման արարողություն
16.12.2025 | 11:02
ԱԺ արտահերթ նիստը․ ՈՒՂԻՂ
16.12.2025 | 10:59
Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել «Թրամփի ուղուն» մասնակցությունը. ՌԴ ԱԳՆ
16.12.2025 | 10:46
Արմեն Գրիգորյանը Լոնդոն կմեկնի․ երկկողմ հանդիպում է նախատեսված
16.12.2025 | 10:41
ՀՀ մարզերում ապօրինի ջրօգտագործումներ են կասեցվել. ԲԸՏՄ
16.12.2025 | 10:28
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.12.2025 | 10:19
«Թրամփի ծրագիրը» նույնն է, ինչ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը, որին Թեհրանը կտրականապես դեմ է. Վելայաթի
16.12.2025 | 10:06
Տեղի է ունեցել պրոբացիայի և քրեակատարողական ոլորտին առնչվող հարցերի քննարկման միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը
16.12.2025 | 09:54
Սպասվում է ձյուն և ձնախառն անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի
16.12.2025 | 09:40
ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում․ ինչ իրավիճակ է ճանապարհներին
15.12.2025 | 23:44
Ադրբեջանը պետք է դադարեցնի անձանց հսկողության MIRAS համակարգի ներդրումը. HRW
15.12.2025 | 23:30
Պինոչետի բռնապետությունից ի վեր առաջին անգամ Չիլիի նախագահական ընտրություններում ծայրահեղ աջերի թեկնածուն հաղթել է
15.12.2025 | 23:18
ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել ադրբեջանցի գործարարների նկատմամբ՝ ռուսական նավթի առևտրի համար
Բոլորը

Քաղցկեղի դեմ պատվաստանյութի փորձարկում, 4000 տարի առաջ անհետացած մամոնտների վերակենդանացման փորձեր, քվանտային նոր պրոցեսոր, արհեստական բանականության ոլորտի՝ անհավանական թվացող նվաճումներ․ Factor TV-ն ամփոփել է տարվա ամենանշանակալի գիտական նորություններն ու տեխնոլոգիական նորարարությունները: 

Մեծ Բրիտանիայում այս տարի սկսվեց քաղցկեղի ամենամահաբեր ձևերից մեկի՝ մելանոմայի դեմ աշխարհում առաջին անհատականացված mՌՆԹ պատվաստանյութի փորձարկումը: Մասնագետները կարծում են, որ այն ունի քաղցկեղը լիարժեք բուժելու պոտենցիալ: Երկրորդ փուլի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պատվաստանյութը զգալիորեն նվազեցնում է մելանոմայով հիվանդների մոտ քաղցկեղի կրկնման ռիսկը:

Չինաստանը պատմության մեջ դարձավ առաջին երկիրը, որին հաջողվել է Լուսնի հակառակ կողմից նմուշներ ստանալ։ «Չանգե 6» առաքելությունը Երկիր վերադարձավ բնական արբանյակի գրունտի նմուշներով, որոնք կարող են օգնել գտնել մոլորակների առաջացման հիմնական հարցերի պատասխանները: Գիտնականները հույս ունեն, որ Լուսնի հակառակ կողմում կան սառույցի հետքեր, որից կարելի է ջուր, թթվածին և ջրածին ստանալ։

Շուրջ 4 հազար տարի առաջ վերացած մամոնտները կարող են վերածնվել․ ամերիկյան «Colossal Biosciences» ընկերությունը և Հարավային Դակոտայի համալսարանը համատեղ իրականացնում են «մամոնտների վերականգնման» հետազոտություն՝ օգտագործելով ժամանակակից գենետիկ տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս փոփոխություններ կատարել ԴՆԹ-ում: Նպատակն է ստեղծել կենդանի օրգանիզմ, որը կունենա մամոնտի ամենատարածված գենետիկ առանձնահատկությունները:

OpenAI ընկերությունն այս տարի ներկայացրեց մուլտիմոդալ գեներատիվ արհեստական ​բանականության նոր մոդելը՝ GPT-4o-ն։ Նոր մոդելում բարելավվել են տեքստի մշակման և պատկերի վերլուծության գործառույթները, ավելացվել են իրական ժամանակում խոսքի ճանաչման և մշակման ունակությունը: Բացի այդ, նոր մոդելը գործառնում է 50 լեզվով, այդ թվում՝ հայերեն։

Իսկ ինչպե՞ս տեքստը կարող է մի քանի վայրկյանում վերածվել տեսանյութի․ նույն OpenAI ընկերությունը տարեվերջին գործարկեց նաև արհեստական բանականությամբ տեսանյութեր գեներացնող Sora մոդելը։ Pro պլանին բաժանորդագրված օգտատերերը կարող են ստեղծել 1080p լուծաչափով մինչև 20 վայրկյան տևողությամբ տեսանյութեր։ Տեսանյութի գեներացիան իրականացվում է ոչ միայն տեքստային նկարագրություններից, այլև լուսանկարներից ու այլ տեսանյութերից։

Google-ն արդեն ապրում է մուլտիտիեզերքում․ համենայն դեպս, այդպես են պնդում ընկերության ներկայացուցիչները, որոնց հաջողվել է ստեղծել մինչ այժմ հայտնի ամենահզոր քվանտային պրոցեսորը։ Willow անվանումով նոր չիպն ունի շատ ավելի մեծ արտադրողականություն, քան այս պահին գործող գերհամակարգիչները։ 105 քուբիթ հզորությամբ պրոցեսորը տրված առաջադրանքներից մեկը կատարել է 5 րոպեից էլ պակաս ժամանակում։ Ըստ Google-ի՝ այս պահին աշխարհի ամենաարագ սուպերհամակարգիչներից մեկին՝ Frontier-ին, այդ խնդիրը լուծելու համար կպահանջվեր 13,8 մլրդ տարի, այսինքն՝ շատ ավելի, քան Տիեզերքի տարիքն է։

Պատկերացնո՞ւմ եք սմարթֆոն, որը կարող է ձգվել․ այդ օրը հեռու չէ։ Հարավկորեական LG Display ընկերությունը ներկայացրեց աշխարհում առաջին ձգվող ճկուն էկրանը, որը կարող է ընդլայնվել 50%-ով, ինչն ամենաբարձր ցուցանիշն է։ LG-ի մշակած 12 դյույմանոց էկրանը ձգվելու միջոցով կարող է մեծանալ մինչև 18 դյույմ՝ առանց խախտելու փոխանցվող պատկերի որակը։ Էկրանը նաև դիմացկուն է արտաքին ազդեցությունների նկատմամբ։

Կարո՞ղ է մարտկոցը հավերժ աշխատել․ պարզվում է՝ այո։ Բրիտանացի ինժեներները ստեղծել են աշխարհում առաջին կարբոնի ռադիոակտիվ իզոտոպով աշխատող ադամանդե մարտկոցը: Այն կարող է օգտագործվել բժշկական իմպլանտներում և նվազագույնի հասցնել դրանք փոխարինելու անհրաժեշտությունը։ Նախնական գնահատականներով՝ նորարարական այս մարտկոցները կարող են աշխատել մինչև 5700 տարի։

Քնի խանգարումների ախտորոշումից մինչև սրտի ռիթմի մոնիթորինգ․ այս տարի ներկայացված ամենաուշագրավ գաջեթներից մեկը Oura Ring-4 խելացի մատանին է։ Մատանին չի սահմանափակվում միայն տվյալների հավաքագրումով, այն նաև կարող է կատարել կանխատեսումներ՝ վերլուծելով մարմնի ծանրաբեռնվածությունն ու հոգեկան վիճակը։

Պարզվում է՝ խելացի կարող է լինել ոչ միայն մատանին, այլև զուգարանակոնքը: Արհեստական բանականությամբ օժտված  սարքն իրականացնում է օպտիկական սքանավորում և վերլուծում մարդու առողջական վիճակը: Այն թույլ է տալիս ոչ ինվազիվ կերպով հետևել առողջությանը՝ ժամանակին հայտնաբերելով հնարավոր ախտանշանները, որոնք կարող են առողջական լուրջ խնդիրների նախանշան լինել:

Այս տարվանից ֆերմերները սկսել են օգտագործել անօդաչու սարքեր՝ գյուղատնտեսական աշխատանքներում բերքի արտադրողականությունը և արդյունավետությունը բարելավելու համար։ Դրանք օգնում են արագ հայտնաբերել տարբեր խնդիրներ, ինչպիսիք են, օրինակ, ոռոգման համակարգերի անսարքությունը, հողի վիճակի փոփոխությունները կամ բույսերի առողջական խնդիրները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան