Կիևը հաստատել է, որ դադարեցրել է Եվրոպա ռուսական գազի տարանցումը

Լուրեր

08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
Բոլորը

Ուկրաինայի Էներգետիկայի նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ ռուսական գազի տարանցումը ԵՄ, ինչպես նախատեսված էր, դադարեցվել է հունվարի 1-ի վաղ առավոտյան, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ժամը 07:00-ին, ազգային անվտանգության շահերից ելնելով, դադարեցվել է ռուսական բնական գազի փոխադրումը Ուկրաինայի տարածքով։ Ուկրաինան այդ մասին սահմանված կարգով տեղեկացրել է իր օտարերկրյա գործընկերներին»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Նախարար Գերման Գալուշչենկոն էլ ասել է, որ ռուսական գազի տարանցումը դադարեցնելը պատմական իրադարձություն է․ Ռուսաստանը կորցնում է շուկաները և ֆինանսական կորուստներ կունենա։

«Եվրոպան արդեն որոշել է հրաժարվել ռուսական գազից։ Իսկ «Repower EU» եվրոպական նախաձեռնությունը նախատեսում է հենց այն, ինչ այսօր արել է Ուկրաինան»,- նշել է նա։

Ռուսական գազի տարանցումն Ուկրաինայի տարածքով իրականացվել է պայմանագրերով, որոնք կնքվել են մինչ Ռուսաստանի կողմից լայնամասշտաբ հարձակումը՝ 2019 թվականի վերջին։ Նոր տարվա գիշերը պայմանագրերի ժամկետն ավարտվել է, և Ուկրաինան հրաժարվել է երկարաձգել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի