Դանակահարություն հացկերույթի ժամանակ․ դանակահարողը հայտնաբերվել է սահմանային անցակետում

Լուրեր

25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
25.08.2026 | 20:00
«Թուրքական ռազմաբազա Գյումրիո՞ւմ»․ կեղծ տեսանյութի տարածման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դեկտեմբերի 29-ին, ժամը 21.29-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժին հաղորդում է ստացվել, որ Մարց գյուղում շինարարության ժամանակ մետաղյա թիթեղի վրա ընկնելու հետևանքով «որովայնի առաջնային պատի կտրած-պատռած վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխել նույն գյուղի բնակիչ 39-ամյա մի տղամարդու․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տղամարդն ունի նաև այլ վնասվածքներ, և դրանք բոլորովին էլ պատահարի հետևանք չեն: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 19-ի սահմաններում Մարց գյուղի տներից մեկում, հացկերույթի ընթացքում, ալկոհոլի ազդեցության տակ վիճաբանել են տուժած տղամարդն ու նրա 33-ամյա համագյուղացին, և վերջինս էլ ձեռքերով հարվածներ է հասցրել տղամարդուն, մեկ անգամ էլ գործի է դրել իր մոտ եղած դանակը: Քրեական ոստիկանության մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Թումանյանի և Նոյեմբերյանի բաժինների համատեղ միջոցառումների արդյունքում 33-ամյա տղամարդը Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և տեղափոխվել է Նոյեմբերյանի բաժին, որտեղ էլ տարված բացատրական աշխատանքի արդյունքում կատարվածի վերաբերյալ տվել է հաղորդում՝ նշելով, որ դանակը նետել է Մարց գետը:

Նա ձերբակալվել և տեղափոխվել է Թումանյանի բաժնի ձերբակալվածների պահման վայր: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։