Սթրեսային տարի է սպասվում, տարբեր քաղաքական ուժեր դիրքավորվելու են․ Արմինե Մարգարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

2024 թվականի ավարտին հաշված ժամեր են մնացել։ Այն առանձնացավ արտաքին ու ներքին քաղաքական խմորումներով։ Ի՞նչ սպասել 2025-ին․ Factor TV-ի բլից-հարցերին պատասխանում է «Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» մտակենտրոնի հիմնադիր, ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը։  

-2024-ը Հայաստանի համար ինչպե՞ս կբնորոշեք։

-Հարաբերական կայուն տարի էր։ Չեմ ասի, որ մեծ ձեռքբերումների տարի էր, բայց մի հիմնարար նշանակության ձեռքբերում կնշեմ, որը վերաբերում է հայ-ամերիկյան հարաբերություններին․ 2024 թվականին երկուստեք որոշում կայացվեց Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսությունը բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի։ 

Ի՞նչ սպասել Հայաստանի քաղաքական դաշտում 2025 թվականին։  

-Միանշանակ սպասել քաոս։ Կարծում եմ՝ շատ սթրեսային տարի է սպասվում, քանի որ նախընտրական տարի է լինելու, տարատեսակ քաղաքական ուժեր դիրքավորվելու են, փորձելու են հնարավորինս ժողովրդին հաճո դիսկուրս առաջ մղել քաղաքական դաշտում։ Կարծում եմ՝ նաև շատ քաղաքական որոշումներ և լուծումներ պետք է այս տրամաբանության մեջ դիտարկենք։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան