Ստեփանակերտում մահացած կնոջ մարմինն առայժմ Հայաստան չի տեղափոխվել․ Բաքվի հայտարարությունը Երևանից դեռ չեն մեկնաբանում

Լուրեր

09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Եթե ​​Հայաստանը չընդունի Ստեփանակերտում հոկտեմբերի 20-ին մահացած Վերա Աղասյանի մարմինը, ապա նրան կհուղարկավորեն Ադրբեջանի տարածքում․ այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների պետական ​​հանձնաժողովը։

Նշվում է, որ Աղասյանի մահվան մասին Ադրբեջանի Պետական ​​հանձնաժողովը տեղեկացրել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությանը և խնդրել տեղեկատվություն տրամադրել Հայաստանի համապատասխան պետական ​​մարմիններին և կնոջ ընտանիքի անդամներին։

Վերա Աղասյանի մարմինը Արցախից Հայաստան տեղափոխելու հարցով Factor.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ պատկան կառույցներից։ ԱԳՆ-ից փոխանցեցին, որ հարցին կանդրադառնան իրավասու գործընկերների հետ քննարկելուց հետո և կտեղակացնեն, թե ում տիրույթում է հարցը գտնվում։

Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին էլ հայտնեց, որ այդ հարցով բանակցային գործընթաց կա կողմերի միջև, որում իրենք ընդգրկված չեն։

«Մենք, բնականաբար, պնդում ենք, որ կարող ենք կատարել մեր միջնորդի դերը, և աջակցել որևէ լուծման, որը կողմերի համար ընդունելի լինի, թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի, թե՛ ընտանիքի համար։ Մենք չենք կարող մեկնաբանել բանակցային գործընթացում Հայաստանի կամ Ադրբեջանի իշխանությունների հայտարարությունները, դա մեր իրավասության մեջ չէ»,- նշեց Զառա Ամատունին։

Ստեղծված իրավիճակի վերաբերյալ փորձեցինք լսել նաև Վերա Աղասյանի որդու կարծիքը։ Նա անգամ հրաժարվեց լսել հարցը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ստեփանակերտում մահացել էր 70-ամյա Վերա Աղասյանը, սակայն, նրա մարմինը դեռ չի տեղափոխվել Հայաստան։

 

Մանյա Պողոսյան