Ընտրակաշառք խոստանալու դեպքի առթիվ երրորդ քրեական գործն է հարուցվել

Լուրեր

18.09.2026 | 13:50
Ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին․ ՆԳՆ
18.09.2026 | 13:45
Յուրի Խաչատուրովը դիվանագիտական անձեռնմխելիություն չի ունեցել. հանրային մեղադրող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 13:36
ԵՄ-ն Ուկրաինային 3,3 մլրդ եվրո է փոխանցում հրթիռներ և անօդաչուներ գնելու համար
18.09.2026 | 13:32
RAF. Արսեն Հարությունյանը հանդիպել է առաջիկա մրցակցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 13:27
Գրավի գումարը ստանամ 1 միլիոնը կտամ, որ դատարանի աթոռները վերանորոգեք. Յուրի Խաչատուրով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 13:21
«100 հազարավոր ընտրողներ են բերել»․ Արփի Դավոյանի պնդումը չի հաստատվում ԱԱԾ տվյալներով 
18.09.2026 | 13:18
Որ 4-5 ամիս էլ սենց գնաց, դաշնակցականության սև խոռոչը տանելու է մեր գործընկերներին․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 13:10
Իրավիճակը ԱԺ-ում լարվեց․ «Չափներդ մի անցե՛ք, գնացե՛ք ձեր տեղը՝ մինչև սովորեք՝ ինչպես խոսել»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.09.2026 | 13:08
Թրամփը հայտարարել է Լեհաստանում ԱՄՆ ռազմաբազա ստեղծելու ուղղությամբ «մեծ առաջընթացի» մասին
18.09.2026 | 12:59
Մեծ չափով գումարներ էին ուզում տեղափոխել ՀՀ՝ քյաբաբների ու շալվարների պրոցեսն ապահովելու համար․ Արայիկ Հարությունյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 12:48
Հայ ֆուտբոլիստը Հայաստանի հավաքականի դեմ խաղի համար հրավիրվել է Լատվիայի հավաքական
18.09.2026 | 12:40
Պուշկինոյի նախկին համայնքապետի մասնակցությամբ մրցույթով վարձակալված 4 հա հողը վերադարձվել է համայնքին
18.09.2026 | 12:31
Բաքուն պնդում է՝ մահափորձեր է կանխել․ հակաահաբեկչական գործողություններ են իրականացվել 5 երկրներում, 10 մարդ ձերբակալվել է
18.09.2026 | 12:21
Մագդալենա Գրոնոն Բաքվում բարձրացրել է հայ պատանդների հարցը․ ԵՄ խոսնակի պարզաբանումները Factor TV-ին
18.09.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Գերմանիա է մեկնել // Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազությունում քրեական գործ է հարուցվել Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին ընտրակաշառք տալու (խոստանալու) առերևույթ դեպքի առթիվ:Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազությունում քրեական գործ է հարուցվել Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին ընտրակաշառք տալու
(խոստանալու) առերևույթ դեպքի առթիվ. տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար ՀՀ ոստիկանության ԵՔՎ Շենգավիթի բաժին նյութեր են ուղարկվել այն մասին, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարորզարշավի ընթացքում մեկ անձի կողմից ընտրողներին ընտրակաշառք է
խոստացվել:

Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ մի քաղաքացի կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկին ընտրելու դիմաց 2018թ. սեպտեմբերի
19-ին Երևան քաղաքի Ներքի Չարբախ թաղամասի երկու բնակչի խոստացել է մարել վերջիններիս ունեցած ջրի վարձի՝ 150.000 ՀՀ դրամ գումարի կեսը:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից) որևէ մեկի օգտին կողմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելու համար երկու
ընտրողներին անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք առաջարկելու հանցագործության հատկանիշներ՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի
մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ: ՀՀ գլխավոր դատախազությունից քրեական գործը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Նշենք, որ սա սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների շրջանակներում հարուցվող թվով երրորդ քրեական գործն է: Մինչ այդ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով ևս երկու քրեական գործեր հարուցվել են Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն, ինչպես նաև Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազություններում:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ
մտած դատավճռով: