«Արմավիր» ՔԿՀ-ում Հ. Թումանյանի «Անխելք մարդը» ներկայացման հանդիսատեսը ազատազրկված անձանց երեխաներն էին

Լուրեր

09.09.2026 | 13:21
«Պերաշկու գործով» ես ինձ տուժող եմ համարում. «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:15
Սերբիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն
09.09.2026 | 13:07
Օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 6-8 աստիճանով
09.09.2026 | 12:59
ԵՄ-ն դատապարտում է, Բոսնիա և Հերցոգովինան հետ կանչում Սերբիայում դեսպանատան աշխատակիցներին․ պատճառը Բելգրադում Մլադիչի հանդիսավոր հուղարկավորությունն է
09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ամանորին ընդառաջ՝ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ինքնագործ մշակութային միավորման անդամ ազատազրկված անձանց նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Հ. Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթի բեմականացումը․ տեղեկացնում են ՔԿԾ-ից։

Ինքնագործ մշակութային միավորման նախագահ, հեքիաթի հերոսի՝ Անխելք մարդու դերակատար Մուշեղ Մխիթարյանը, անդրադառնալով բեմադրությանը, նշել է, որ «Անխելք մարդը» հեքիաթի ընտրությունը պատահական չի եղել, այն ունի ուսուցողական մեծ խորհուրդ. քրեակատարողական հիմնարկներում գտնվող ազատազրկված անձանցից շատերն անազատության մեջ են հայտնվել հատկապես իրենց անխելքության պատճառով:

Հանդիսատեսի շարքերում եղել են նաև ազատազրկված անձանց հարազատներն ու երեխաները: Վերջիններս մեծ հետաքրքրությամբ դիտել են ներկայացումը և ընթացքում մանկական ոգևորվածությամբ պատասխանել դերասանի հարցերին:

Անազատության մեջ գտնվող ծնողները երեխաների համար պատրաստել էին ամանորյա անակնկալ. ներկայացման ավարտին այցելել է Ձմեռ պապը և իր շուրջ հավաքել մանուկներին: Փոքրիկները մեծ խանդավառությամբ պատասխանել են Ձմեռ պապի հարցերին, արտասանել, երգել և պարել իրենց սիրելի հյուրի հետ: Տոնական, ուրախ մթնոլորտն ավելի է ոգևորել փոքրիկներին, երբ Ձմեռ պապը նրանց նվերներ է բաժանել:

Փոքրիկ հանդիսատեսի համար անակնկալ էր պատրաստել նաև Քրեակատարողական ծառայությունը. Պատանի հանդիսատեսի թատրոնի հետ համագործակցության արդյունքում Ձմեռ պապի միջոցով երեխաներին են փոխանցվել «Հենզելի և Գրետելի ամանորյա արկածները» ներկայացման հրավիրատոմսեր: