«Factor TV-ի լուսաբանումը կարող է կաշկանդել մրցույթի մասնակիցներին»․ քաղաքապետարանը դարձյալ չթույլատրեց լուսաբանել բաժնի պետի մրցույթը

Լուրեր

13.05.2026 | 23:30
Ադրբեջանը հիշատակվում է Պենտագոնի կողմից հրապարակված չբացահայտված թռչող օբյեկտների ֆայլերում
13.05.2026 | 23:16
Չինաստանում ներկայացվել է աշխարհի առաջին փոխակերպվող ռոբոտ-մեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 23:03
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.05.2026 | 22:50
Հռոմ․ Կարեն Խաչանովը պարտվեց Կասպեր Ռուդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:47
Երևանում ծառն ընկել է չորս տրանսպորտային միջոցի վրա
13.05.2026 | 22:42
Վանաձորի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
13.05.2026 | 22:27
Հայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը
13.05.2026 | 22:18
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին 19:55-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
13.05.2026 | 22:08
«80 հազար վարձկան կներգրավենք». զրույց ընտրություններին հայտ ներկայացրած Արտակ Սարգսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:00
Ֆրանսիան մեկուսացրել է ավելի քան 1700 ուղևորի տեղափոխող նավը` նորովիրուսի ենթադրյալ բռնկման պատճառով
13.05.2026 | 21:47
Ջանես Նազարյանը՝ մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
13.05.2026 | 21:42
Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին
13.05.2026 | 21:30
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է
13.05.2026 | 21:19
Հանտավիրուսով վարակված ֆրանսիացին ծանր վիճակում է. գրանցվել է վարակի տասնմեկ դեպք
13.05.2026 | 21:10
Անցում՝ նախագահականի, համաներում, երդվյալ ատենակալներ. ինչ են խոստանում քաղաքական ուժերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության քաղաքաշինական փաստաթղթերի ձևակերպման տարածքային առաջին բաժնի պետի ընտրության համար մրցույթ է անցակցվում։ Factor TV-ն նախապես գրավոր դիմել էր քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն՝ մրցույթը լուսաբանել թույլատրելու համար։

Լուսաբանել կարո՞ղ ենք, թե ոչ՝ պիտի որոշեր մրցութային հանձնաժողովը։

Պատասխան գրությունը ստանալուց որոշ ժամանակ անց պարզ դարձավ, որ հանձնաժողովի նախագահ Արամ Գյուլզադյանը, անդամներ Լիլիթ Յավրյանը, Աննա Վարդանյանը և Լիլիթ Մարտիրոսյանն որոշել են Factor TV-ին չթույլատրել լուսաբանել մրցույթը՝ պատճառաբանելով, թե մրցույթի մասնակիցները կարող են կաշկանդվել։

«Մրցութային հանձնաժողովը մրցույթի մասնակիցներին չկաշկանդելու, անհարգի (անհարկի/խմբ.) լարվածության մթնոլորտ չստեղծելու նպատակով՝ որոշում է չթույլատրել Factor TV լրատվական միջոցին ներկա գտնվելու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության քաղաքաշինական փաստաթղթերի ձևակերպման տարածքային առաջին բաժնի պետի համայնքային ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված 2024 թվականի դեկտեմբերի 27-ին ժամը 11:00-ին կայանալիք մրցույթին»,- ասված է պատասխան նամակում։

Ուշագրավն այն է, որ տվյալ մրցույթը պետք է հրապարակային լինի։

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ քաղաքապետարանը մեզ չի թույլատրում լուսաբանել համայնքային ծառայության թափուր պաշտոնների համալրման համար կազմակերպված մրցույթը։ Նախորդ ամիս Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության, առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության և քաղաքաշինական հատուկ ծրագրերի վարչության պետերի ընտրության մրցույթը չթույլատրեցին լուսաբանել՝ պատճառաբանելով, որ «մրցույթը լուսաբանելու համար պետք էր 2-3 օր առաջ դիմել», սա այն դեպքում, երբ հանձնաժողովը ձևավորվում է մրցույթից ընդամենը մեկ օր առաջ։

2006 թվականին ընդունված «ՀՀ տարածքային կառավարման նախարարության համակարգող նախարարի՝ Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու մասին տարածքային կառավարման նախարարի» հրամանը սահմանում է, որ հանձնաժողովի որոշմամբ՝ մրցույթին ներկա լինելու իրավունք ունեն մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև հրավիրված դիտորդներ։

Մրցույթի հրապարակայնության սկզբունքի էությունն այն է, որ հանրությունը հնարավորություն ունենա դիտարկելու մրցույթի ընթացքը և կարծիք ձևավորի մրցույթի, հանձնաժողովի անաչառության, հայտ ներկայացրած թեկնածուի մասնագիտական և այլ որակների մասին։ Այս իրավիճակում, երբ մրցույթին մասնակցում են միայն հանձնաժողովի անդամներն ու հայտ ներկայացրած մասնակիցները, հարց է առաջանում, թե ինչպե՞ս պետք է հանրությունը կարողանա գնահատել մրցույթի անցկացման անաչառությունը։

Ի դեպ, Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության, առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության ու քաղաքաշինական հատուկ ծրագրերի վարչության պետերի թափուր հաստիքներում ընտրվել էին, համապատասխանաբար, Նարեկ Բարսեղյանը, Արմեն Առաքելյանը և Ալիկ Վարդազարյանը։ Ուշագրավն այն է, որ Արմեն Առաքելյանն ու Ալիկ Վարդազարյանը մրցույթի միակ մասնակիցներն էին եղել, իսկ Նարեկ Բարսեղյանի հետ մրցել էր ևս մեկ հոգի։

Factor TV-ի տեղեկություններով այսօր տեղի ունեցող մրցույթին մասնակցում է 4 անձ, այս պահին գրավոր քննության փուլն արդեն ավարտվել է և արդյունքներն ամփոփվել են։ Հաջորդիվ բանավոր քննության փուլն է։

 

Արփի Հակոբյան