Ի՞նչ պետք է դիտարկեք, իմ հայտարարությունը դիտարկման ենթակա չէ․ Փաշինյանի ու Լուկաշենկոյի լեզվակռիվը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 12:44
ՏԻՄ ընտրություններում «Հայկական քվե»-ի մասնակցությունն ազդարարող ասուլիս. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 12:32
Ռուսաստանը չորրորդ անգամ հարվածել է Կիևի Հարավային կամրջին. երթևեկությունը դադարեցվել է
02.10.2026 | 12:22
Հայ երկրպագուները միասնական երթ կանցկացնեն Կիպրոս – Հայաստան խաղից առաջ
02.10.2026 | 12:14
Ցրտահարության վտանգ․ Շիրակում, Լոռիում և ևս 3 մարզում ջերմաստիճանը կնվազի մինչև -2°C
02.10.2026 | 12:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակը կայուն է // Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին․ ԼՈՒՐԵՐ
02.10.2026 | 12:03
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով Սամարայում ու Վոլգոգրադում նավթավերամշակման գործարան ու պահեստային համալիր են հրդեհվել
02.10.2026 | 11:55
Ալիևը հայտարարել է, թե «ՀՀ նախկին ղեկավարները բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է կրեն իրենց արժանի պատիժը»
02.10.2026 | 11:49
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն ոչ ոքի միջուկային զենքով «չի սպառնում», այլ պատասխանում է «վախեցնելու փորձին»
02.10.2026 | 11:37
Շաքի մտած ադրբեջանցու գործով սահմանն ապօրինի հատելու հոդվածով վարույթ նախաձեռնվեց
02.10.2026 | 11:25
Փաշինյանի երեկվա դիրքորոշումից հետո Հ1-ը հայտնում է՝ որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվի սեպտեմբերի 27-ի համերգի համար
02.10.2026 | 11:15
Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
02.10.2026 | 11:09
Պեկին. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
02.10.2026 | 11:01
Կենսաթոշակների չափի բարձրացում և փոփոխություններ թաղման նպաստի համակարգում. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 10:56
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
Բոլորը

Իմ հայտարարությունը քննարկման ենթակա չէ։ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ այսպես է արձագանքել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան Լուկաշենկոյի վրդովմունքի այն բանից հետո, երբ Փաշինյանը հայտարարել է, որ դեմ չէ Բելառուսի առաջարկին, որ ԵՏՄ հաջորդ նիստը տեղի ունենա Մինսկում, սակայն ՀՀ-ն նախապես հայտարարում է, որ տեսակապի միջոցով կմասնակցի նիստին։

«Ի՞նչ խնդիր ունեք, Մինսկը հեռո՞ւ է, թե՞ մարդ չկա, որ ձեզ բերի։ Լավ, անհրաժեշտության դեպքում կկազմակերպենք ձեր պատվիրակության առաքումը»,- ասել է Լուկաշենկոն ԵՏՄ գագաթնաժողովում։

Ի պատասխան՝ Փաշինյանը հայտարարել է, որ Բելառուս մեկնելու վերաբերյալ հայտարարություն արդեն արել է։ Լուկաշենկոն էլ պատասխանել է, որ կդիտարկեն այդ հարցը։

«Ի՞նչ կա դիտարկելու, իմ հայտարարությունը դիտարկման ենթակա չէ»,- արձագանքել է Փաշինյանը։

«Մենք կքննարկենք… միգուցե հեռուստացույց չլինի, որպեսզի կարողանաք հեռակա խոսել»,- հակադարձել է Լուկաշենկոն։

«Ըմբռնումով եմ մոտենում, միգուցե Ձեզ մոտ նաև հեռուստացույցերի հետ կապված խնդիրներ են առաջացել»,- պատասխանել է Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տաթև Ֆռանգյան