Հոսանքի երկարատև անջատումները շատացել են․ որքա՞ն գումար է փոխհատուցել ՀԷՑ-ը բնակիչներին

Լուրեր

07.04.2025 | 15:19
ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել տարիքով պայմանավորված՝ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի սահմանափակումը․ ՄԻՊ
07.04.2025 | 15:17
Ուկրաինան պատվիրակություն կուղարկի ԱՄՆ՝ օգտակար հանածոների գործարքի շուրջ բանակցությունների
07.04.2025 | 15:16
Հարավային Կովկասը պետք է վերածվի մի տարածաշրջանի, որտեղ չկան փակ սահմաններ․ Վահագն Խաչատուրյանի ելույթը Աբու Դաբիում ընթացող համաժողովին
07.04.2025 | 15:11
Բաքվում ընթացող դատական նիստում Դավիթ Բաբայանը խոսել է ԼՂ-ի հայերի՝ Ադրբեջանին ինտեգրվելու անհնարինության մասին
07.04.2025 | 15:09
Հակոբ Արշակյանը Ֆրանսիայի պատվիրակության ղեկավարի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ առաջիկայում կստորագրվի Հայաստան-ԵՄ գործընկերության նոր օրակարգը
07.04.2025 | 15:07
Գոռ Ասրյանն ազատվել է Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից
07.04.2025 | 15:00
ՊՆ-ն՝ սահմանին կրակոցների, ՆԳՆ պաշտոնյան՝ ԵՄ վիզաների ազատականացման ժամկետի մասին․ ԼՈՒՐԵՐ
07.04.2025 | 14:57
PIN կոդ չեմ հավաքել, ոչ մեկին գաղտնաբառ չեմ տվել. չեն կարողացել կանխել. ֆիշինգի զոհ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2025 | 14:50
Արժանապատիվ ճամփորդել կկարողանան բոլոր նրանք, ովքեր բիոմետրիկ փաստաթուղթ ունեն․ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2025 | 14:43
Թեհրանը Վաշինգտոնից պատասխան չի ստացել իր նամակին․ Իրանի ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ի հետ ուղերձների փոխանակումից
07.04.2025 | 14:35
Հաճախորդն է տրամադրում իր տվյալները. Արդշինբանկի մամուլի պատասխանատուն՝ խաբված քաղաքացիների մասին
07.04.2025 | 14:28
Թենիսիստ Էլինա Ավանեսյանը WTA վարկանիշային աղյուսակում 36-րդն է
07.04.2025 | 14:19
Նեթանյահուն ժամանել է Վաշինգտոն՝ Թրամփի հետ բանակցելու մաքսատուրքերի հարցով
07.04.2025 | 14:18
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում
07.04.2025 | 14:14
Բողոքի ակցիա` ՔԿ շենքի դիմաց. ՈւՂԻՂ
Բոլորը

Վերջին տարվա ընթացքում Factor.am-ը բավականին շատ բողոքներ է ստանում բնակիչներից, որ հոսանքի անջատումները շատացել են ու անհարմարություններ են պատճառում։ 

Ըստ բնակիչների՝ երկարաժամկետ անջատումները լինում են թե՛ պլանային, թե՛ վթարներով պայմանավորված։ 

Ի՞նչ պարտավորություններ ունի ՀԷՑ-ը բնակիչների հետ պայմանագրով

Ըստ սահմանված կանոնների՝ Երևանում 4 ժամից ավելի անջատման դեպքում Հայաստանի էլեկտրացանցեր ընկերությունը փոխհատուցում է վճարում բնակչին։ Մարզային համայնքներում փոխհատուցում է վճարվում, եթե հոսանքի անջատումը գերազանցում է 8 ժամը։ Փոխհատուցումը վճարվում է անկախ բաժանորդի դիմումից։

Փոխհատուցման գումարը հանվում է էլեկտրաէներգիայի այդ ամսվա վարձավճարից, և բնակիչը կարող է դրա մասին չիմանալ, եթե մանրամասն չուսումնասիրի տվյալները։ 

Սպառողի սպառման համակարգի էլեկտրամատակարարման պլանային և վթարային ընդհատումների տարեկան գումարային տևողությունը չպետք է գերազանցի 24 ժամը քաղաքային համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանում գտնվող սպառողի համար, 72 ժամը՝ գյուղական համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանում գտնվող սպառողի համար:

Բացի այդ, եթե հոսանքի լարման շեղման հետևանքով բնակիչ-բաժանորդի մոտ որևէ կենցաղային տեխնիկա է շարքից դուրս եկել, ՀԷՑ-ը կա՛մ պետք է նորոգի, կա՛մ, եթե այն նորոգման ենթակա չէ, պետք է տրամադրի ֆինասական փոխհատուցում։ Այս դեպքում անհրաժեշտ է բնակիչ բաժանորդի դիմումը։ 

Քանի՞ բաժանորդ է այս տարվա ընթացքում ստացել փոխհատուցում սահմանված ժամից ավելի երկար անջատման համար

2024 թվականի վերջին եռամսյակի տվյալները դեռևս չկան։ Այնուամենայնիվ, ՀԾԿՀ-ն ներկայացրել է տարվա առաջին ամսվա փոխհատուցումների վերաբերյալ տվյալները։ 

Այսպիսով՝ 2024 թվականի առաջին 9 ամիսներին ՀԷՑ-ը սահմանված ժամերից ավելի երկար անջատումների համար փոխհատուցում է տրամադրել 99 հազար 527 բաժանորդի։ Փոխհատուցման ընդհանուր գումարը կազմել է շուրջ 173 մլն դրամ։ 

Իսկ 2023 թվականի հոնվար-սեպտեմբեր ամիսներին փոխհատուցում է ստացել 63 հազար 228 բաժանորդ, ընդհանուր արժեքը՝ շուրջ 107 մլն դրամ։  

Այսպիսով՝ համեմատելով նախորդ տարվա ու այս տարվա առաջին 9 ամիսների ցուցանիշները կարող ենք փաստել, որ երկարաժամկետ անջատումների քանակը 1 տարում ավելի քան կիսով չափ աճել է՝ շուրջ 57 տոկոսով։ 

Հարցին՝ ինչո՞ւ են շատացել էլեկտրաէներգիայի անջատումները, ՀԾԿՀ-ից Factor.am-ի հետ զրույցում արձագանքեցին․ 

«Էլեկտրաէներգիայի անջատումները տարվա ընթացքում եղել են մի քանի պատճառներով․ մատակարարի բաշխիչ ցանցի էլեկտրակայանքի պլանային նորոգման, մատակարարի բաշխիչ ցանցի էլեկտրակայանքի արտահերթ նորոգման, մատակարարի բաշխիչ ցանցի էլեկտրակայանքի հրաժարման, այլ ընկերությունների, սպառողների, մատակարարի գործունեության վրա ազդեցություն ունեցած ֆորս-մաժորի պատճառներով։ Էլեկտրաէներգիայի անջատումները կանխելու համար ընկերությունը ներդրումային ծրագիր է իրականացնում։ Էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատումների ցուցանիշները (Համակարգի անջատման միջին տևողության ինդեքսը՝ SAIDI, Համակարգի ընդհատումների միջին հաճախականության ինդեքսը՝ SAIFI), սկսած 2025 թվականից, տարեկան արդյունքներով չպետք է գերազանցեն 2020 թվականի ցուցանիշների 75%-ը, իսկ սկսած 2028 թվականից՝ 2020 թվականի ցուցանիշների 55%-ը»,- նշեցին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից։ 

Նշենք, որ բաժանորդները իրենց հասցեում անջատումների սահմանված ժամկետի խախտման համար իրենց ստացած փոխհատուցումների մասին կարող են տեղեկանալ ՀԷՑ-ից։

Անժելա Պողոսյան